Չգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում. Ֆինանսների փոխնախարար
Չգիտեմ՝ ինչ երեք միլիարդի մասին եք խոսում ու հետևաբար չեմ կարող մեկնաբանել այն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան պարգևավճար է նա ստացել, համաձայն մամուլում շրջանառվող տեղեկատվության, ըստ որի պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամ է դուրս գրվել և ուղղվել է իշխանական վերնախավին, որպես պարգևատրում, որը ստացել են 13-րդ աշխատավարձի հետ միասին։
«Ես չգիտեմ դուք ինչ գաղտնի որոշման ու ինչ բյուջետային ծախսի մասին եք ասում. եթե հրապարակվել է, հրապարակողին խնդրեք, թող մեկնաբանի: Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը:
Իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվի, ի դեպ, խոստանում եմ, որ դա կլինի ոչ թե օրենքով սահմանված վերջնաժամկետին մոտ, այլ առաջիկայում, հենց որ ժամանակ լինի»,-ասել է նա:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն