Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը
Ucom-ը հայտարարում է իր զանգերի կենտրոնում Hecttor AI գործիքի ներդրման մասին: Աշխարհում առաջինը խոսքի արագությունը իրական ժամանակում կարգավորող և հստակությունը բարելավող այս տեխնոլոգիան, որը մշակվել է Սիլիկոնյան հովտում գործող Saima Inc․ ընկերության կողմից, օգնում է յուրաքանչյուր զանգ դարձնել ավելի հստակ, հասկանալի և արդյունավետ՝ երկու կողմերի համար։
«Կարո՞ղ եք կրկնել» արտահայտությունը զանգերի կենտրոնների ամենահաճախ կրկնվող խնդիրներից է, որը ոչ միայն նվազեցնում է շփման արդյունավետությունը, այլև բացասաբար է ազդում ընդհանուր սպասարկման որակի վրա։ Hecttor AI-ը վերացնում է զանգերի կենտրոնների հիմնական խնդիրները՝ արագ և անհասկանալի խոսքը, ձայնի վատ որակը և ֆոնային աղմուկը: Սա զգալիորեն բարձրացնում է ծառայության որակը և հնարավորություն տալիս ընկերությանը ստանալ չափելի բիզնես-արդյունքներ՝ զանգերի կրճատված տևողություն, խնդիրների ավելի արագ լուծում և հաճախորդների գոհունակություն։
«Ucom-ում մենք մշտապես առաջ ենք մղում նորարարական լուծումները, որոնք իրական ազդեցություն են ունենում մեր հաճախորդների փորձառության վրա։ Մեզ համար կարևոր է, որ մարդիկ զգան՝ իրենց լսում են և իրենց խնդիրները լուծում են ճիշտ, արագ և հոգատարությամբ։
Այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս հաջորդ քայլն անել սպասարկման որակի զարգացման մեջ՝ կիրառելով արհեստական բանականության այնպիսի գործիք, որն արդեն այսօր փոխում է ոլորտի միջազգային չափանիշները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր քայլ է։ Այն վերահաստատում է, որ առաջատար օպերատորները տեսնում են Hecttor-ի իրական ազդեցությունը խոսքի հստակության, խնդիրների արագ լուծման և հաճախորդների գոհունակության վրա։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ստեղծել լավագույն փորձը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում», – նշել է Saima-ի հիմնադիր տնօրեն Մնացական Շարաֆյանը
Hecttor AI-ը նախագծված է «Անվտանգությունը՝ առաջանահերթություն» սկզբունքով, տվյալների լոկալ մշակումով և լիարժեք պաշտպանությամբ՝ ապահովելով անվտանգության բարձրագույն ստանդարտներ ինչպես Ucom-ի, այնպես էլ ընկերության բաժանորդների համար։ Տեխնոլոգիան արդեն հաջողությամբ կիրառվում է համաշխարհային հեռահաղորդակցության ընկերությունների, բանկերի և այլ խոշոր ձեռնարկությունների կողմից՝ դառնալով նրանց ձայնային հաղորդակցության հուսալի հիմքը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար