18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ 18-մետրանոց 250 ավտոբուսների ծրագիրը ոչ միայն ամփոփում է տրանսպորտային ռեֆորմի առաջին ամբողջական փուլը, այլև մի քանի կարևոր հարց է լուծում։ Այս համատեքստում նա առաջինը շեշտել է խցանումների խնդիրը։
«18-մետրանոց 250 ավտոբուսների մուտքով մենք հնարավորություն կունենանք որոշակի նոր կարգավորումներ մարդատար մեքենաների համար, որոնք վստահորեն արդեն իսկ քանակապես գնալով ավելանում են։ Ստեղծելով հանրային տրանսպորտի նոր համակարգ՝ մենք կկարողանանք որոշակի փողոցներում բացի հանրային տրանսպորտից արգելել որևէ այլ մեքենայի մուտքը։ Ամեն 18-մետրանոց ավտոբուսը փոխարինում է 80–100 մարդատար ավտոմեքենայի, և մենք կարող ենք այս համեմատականները հստակ անել»,– ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ երկրորդը օդի որակի հարցն է։ Ավինյանը նշել է, որ նոր ավտոբուսները արտանետումներ չեն ստեղծում։ «Դրանք փոխարինում են մարդատար մեքենաներին՝ խոսքը 25 հազար մեքենայի մասին է։ 25 հազար մեքենայի արտանետում դուրս է գալիս»,– ասել է նա՝ շեշտելով. «Եվ խցանումների մասով է կարևոր, և օդի որակի մասով է կարևոր»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն