ՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Խ.-ն 2024 թվականի հունիսի 6-ից 2025 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչ, խարդախության եղանակով խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցների լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվառքային սարքի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս:
Արդյունքում, Գ.Խ.-ն համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 հզր 288 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը): Գ.Խ.-ն ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն