Ինչ իրավիճակ է Հալեպում այս պահին
Այս պահին Հալեպում անկայուն վիճակ է, Սիրայի կառավարությունը մի քանի անգամ արդեն կոչ է արել, որ քրդական տարածքների բնակչությունը հեռանա, որովհետև ուզում են լուրջ հարվածներ հասցնել քրդական զորքին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հալեպի հայկական եկեղեցու հոգևորականներից մեկը։
Անկայուն իրավիճակ է, վախ կա, մտահոգվելու առիթ կա, թեև սիրիական զորքը փորձում է ամեն ինչ վերահսկողության տակ պահել, և այնպես անել, որ ժողովուրդը շատ չվնասվի։ Պարզ երևում է, որ այդ սահմանային գծից ժողովրդին դուրս է բերում, որ մեծ բախումից բնակիչները չտուժեն։
Այդտեղ հայկական տներ էլ կան, բոլորն արդեն դուրս են եկել։ Այդտեղ լիքը հայեր են ապրում, որոնք այդ շրջաններից դուրս են եկել։ Բնականաբար, մենք հայերին ապաստան տվել ենք։ Ամեն առումներով առաջնորդարանը, Սրբազան հայրը իր ամբողջ ուժով աշխատում է, որ ժողովուրդը ամեն ինչի պատրաստ լինի»,–ասաց նա։
Հայ հոգևորականը նշեց, որ բարեբախտաբար, հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան, միայն նյութական վնասներ են կրել. «Ինձ թվում է՝ շատ մարդ կա, որ կուզենար դուրս գալ երկրից, բայց հիմա չի կարողանում դուրս գա։ Բոլորը հիմա սպասարկող վիճակի մեջ են, թե ինչ է լինելու, որովհետև բոլորը զգում են արդեն,թե ինչ ձևի, ինչ մասշտաբի կարող է լինել դիմակայությունը։ Ուժեղ դիմադրություն կա երկու կողմերից էլ։ Ժողովուրդը հոգնել է այս պատերազմից։ Վերջին չվերթներով շատ մարդիկ տեղափոխվել են Երևան։ Վաղը էլ թռիչք կա, որը հետաձգվել է արդեն»։
Մենք շատ շնորհակալ ենք մեր Կիլիկիո կաթողիկոսին ու սրբազանին, որ միշտ մեր կողքին են ամեն առումներով, մեզ թևու թիկունք են, որ այս ամեն ինչը ավելի թեթև անցկացնենք։ Աստված առաջ, հուսանք, որ շատ մեծ վնասներով չի վերջանա, բայց այն որ ռումբեր են գալիս, կրակոցներ, ամեն ինչ էլ լինում է։
Հոգևորականը տեղեկացրեց, որ բոլոր խանութները, ուսումնական հաստատությունները փակ են. «Օրինակ, հիմա ժամ է դրված, որ ժողովուրդ դուրս գա այդ հատվածներից, կամ ովքեր մնացել են, կառավարությունը ապահովի անվտանգություն, որ մարդիկ իջնեն սնունդ վերցնեն։ Իմ բոլոր ծանոթները արդեն մի քանի օրվա սնունդ են վերցրել, որ եթե չկարողացան տնից դուրս գալ, գոնե կարողանան տան մեջ սնունդ ունենալ։
Բոլորին ասվում է, որ ապակիներին չմոտենալ, բալկոններ դուր չգան, որ պատահական փամփուշտ կամ ռումբի բեկորներ չդիպչեն»,–ասաց նա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել