Ռուսական «Marinera» լցանավը նավթ էր տեղափոխում Վենեսուելայից և Իրանից․ ԱՄՆ գլխավոր դատախազ
«Marinera» (Bella 1) լցանավը, որը, հավանաբար, Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում, ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար հունվարի 7-ին կալանավորվել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ԱՄՆ դաշնային դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա, ասվում է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում չորեքշաբթի՝ հունվարի 7-ի երեկոյան:
Բոնդին նշում է, որ լցանավը նավթ էր տեղափոխում Վենեսուելայից և Իրանից և, որ անձնակազմի նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ ափային պահպանության հրամաններին չենթարկվելու համար:
«Յուրաքանչյուր ոք, ով չի կատարում ափային պահպանության կամ դաշնային պաշտոնյաների հրամանները, անկախ նրանից, թե որ նավի վրա է գտնվում, համապատասխան օրենքով պատասխանատվության կենթարկվի», - զգուշացրել է ԱՄՆ գլխավոր դատախազը:
«Բելլա 1» լցանավը, որի վրա սկզբում ծածանվել է Պանամայի դրոշը, փորձել է մոտենալ ԱՄՆ-ի կողմից շրջափակված Վենեսուելայի ափերին: Դեկտեմբերին ԱՄՆ-ի ափային պահպանությունը փորձել է կալանավորել նավը, սակայն անձնակազմը, որում Ռուսաստանի, Ուկրաինայի և Հնդկաստանի քաղաքացիներ են, հրաժարվել է կատարել պահանջը և կտրուկ փոխել է ուղղությունը: Այնուհետև, լցանավի վրա հայտնվել է ռուսական դրոշ, այն նաև անվանափոխվել է «Marinera»։
Տանկերի կալանավորման գործողությունը իրականացվել է ԱՄՆ արդարադատության, ներքին անվտանգության և պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, գործողությանը մասնակցել է նաև դեսանտային խումբ, որը լցանավի վրա է իջել ռուսական ռազմանավերի և սուզանավի ժամանումից առաջ:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ԱՄՆ գործողությունները որակել է որպես ծովային իրավունքի խախտում: «Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիայի համաձայն՝ նավարկության ազատությունը գործում է բաց ծովի ջրերում, և ոչ մի պետություն իրավունք չունի ուժ կիրառել այլ պետությունների իրավասության ներքո պատշաճ կերպով գրանցված նավերի նկատմամբ», - հայտարարել է Մոսկվան:


















































Երկրպագուն թքել է Թիկնիզյանի վրա, հայ պաշտպանը գոլից հետո էմոցիոնալ պատասխան է տվել
Նա հույս ունի, որ այս միջադեպը լուրջ փոփոխություններ կբերի իր կյանքում
Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, որոնց Ալեգրին ցանկանում է տեսնել Ռեալում
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելա...
Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ
Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով
ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյանը հերքել է X–ում տար...
Պաշտոնական․ ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր պաստառը
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի՝ 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ