Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկման հարցը. «Коммерсант»
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը քննարկում են ՌԴ զորքերի կողմից զավթված Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության, տեղեկացրել է «Коммерсант»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը։
Նրա տվյալներով՝ Պուտինն այդ մասին խոսել է բիզնեսի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 24-ի փակ հանդիպման ժամանակ։ «Ամերիկյան գործընկերները, օրինակ, հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ զբաղվելու Զապորոժիեի ԱԷԿ-ի մայնինգով։ Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումները, նույնպես ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվում են»,- ասել է Կոլեսնիկովը։ Նա ավելացրել է, որ Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հարցրել է, թե կարելի է արդյոք, որ ուկրաինացի մասնագետներն աշխատեն ԱԷԿ-ում։ Պուտինը «պատասխանել է, որ նրանք են հիմա այնտեղ աշխատում, ինչպես առաջ, պարզապես նրանց անձնագիրն այժմ ռուսական է», ասել է Կոլեսնիկովը։
Ռուսաստանը Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավել է Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբում։ Կայանի վերահսկումը կարեւոր հարցերից մեկն է, որը բարձրացվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ տեղեկացրել էր, որ ամերիկյան կողմը պնդում է, որպեսզի ԱԷԿ-ը համատեղ շահագործեն Ուկրաինան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, ընդ որում՝ Միացյալ Նահանգները դարձել է համատեղ ձեռնարկության գլխավոր մենեջերը։
Ուկրաինան, Զելենսկու խոսքով, ցանկանում է, որպեսզի կայանը կառավարեն միայն Կիեւն ու Վաշինգտոնը։ Այդ դեպքում արտադրվող էլեկտրաէներգիայի 50 տոկոսը կստանա Ուկրաինան, մնացած 50 տոկոսը կբաշխի ԱՄՆ-ը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը