513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ոստիկանությունը զգուշացնում է
ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները Շենգավիթի համայնքային ոստիկանների հետ օպերատիվ տվյալ իրացնելիս` դեկտեմբերի 23-ին` ժամը 19-ի սահմաններում, Երևանի Արագածի փողոցում, ալկոհոլային կեղծ խմիչքների փոխադրման և իրացման կասկածանքով ձերբակալել են Մայիսի 9-ի փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Տղամարդուն իրավապահներն իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են Շենգավիթի բաժին, որտեղ նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրե է ալկոհոլային տարատեսակ կեղծ խմիչքների 90 շիշ:
Հետագա միջոցառումների արդյունքում Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր ավտոտնակից տղամարդը ներկայացրել է կեղծ խմիչքի ևս 413 շիշ:
Ըստ նախնական տվյալների` դեկտեմբերի 22-ին նա երեք տարբեր մարդկանց 12-ական շիշ կեղծ խմիչք էր իրացրել Դավթաշենում, Հաղթանակ թաղամասում և Արշակունյաց փողոցում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ալկոհոլային կեղծ խմիչքները կարող են լրջորեն վտանգել մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները, այդ թվում՝ Ոստիկանությունը, շարունակում են ակտիվ ու հետևողական պայքարը նման օրինախախտումների դեմ։
Հորդորվում է ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել բացառապես օրինական գործունեություն ծավալող առևտրի կետերից։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...