Google-ն առաջին անգամ թույլ կտա օգտատերերին փոխել Gmail հասցեն՝ առանց հաշիվը կորցնելու
Google-ը սկսել է աստիճանաբար ներդնել մի գործառույթ, որը հնարավորություն կտա Gmail հասցեն փոխել՝ առանց հաշիվը կամ տվյալները կորցնելու, հաղորդում է Business Standard-ը։ Սա վերաբերում է հատկապես @gmail.com հասցեներին։ Նախկինում անհնար էր դրանք փոխել, եթե ձեր էլեկտրոնային փոստի հասցեն օգտագործվում էր որպես հիմնական մուտքի հասցե։
Ընկերությունը որոշել է թույլ տալ օգտատերերին փոխարինել իրենց ներկայիս Gmail հասցեն նորով։ Սակայն հաշիվը կմնա նույնը, ինչը նշանակում է, որ էլ. փոստերը, Google Drive ֆայլերը, լուսանկարները, YouTube-ի պատմությունը, բաժանորդագրությունները և բոլոր ծառայություններին մուտքը կմնան անփոփոխ։
Սակայն կան սահմանափակումներ։ Հասցեն փոխելուց հետո օգտատերը չի կարողանա ջնջել նոր Gmail-ը կամ ստեղծել նորը @gmail.com դոմեյնով 12 ամսվա ընթացքում։ Ավելին, մեկ հաշվին թույլատրվում է հասցեի առավելագույնը երեք փոփոխություն հաշվի ողջ կյանքի ընթացքում։ Հին հասցեն մնում է մշտապես կապված օգտատիրոջ հետ և չի կարող օգտագործվել որևէ մեկի կողմից։
Google-ը զգուշացնում է, որ փոփոխություններն անմիջապես չեն կիրառվի ամենուրեք։ Օրինակ՝ հին Google Calendar-ի իրադարձությունները կարող են որոշ ժամանակ շարունակել ցուցադրել հին հասցեն։ Էլ․ փոստերը դեռևս կուղարկվեն այս հասցեից։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...