«Խի չգիտե՞ք, որ մենք նիկոլականներ ենք, քեզնից լավ «արա՞». Ավագանու անդամ
Ես ձեր մասին բավականին դրական ու լավ կարծիք ունեի, անձնապես ծանոթ ենք, առիթներ ունեցել ենք շատ շփվելու, բայց այդ ի՞նչ խոսելաձև է, ինչի չգիտե՞ք, որ մենք նիկոլականներ ենք, որ մենք ՔՊ կուսակցություն ենք ներկայացնում, որ մեր առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։
Բա դուք ինչակա՞ն եք այդ դեպքում, քոչարյանակա՞ն եք, թե՞ թևանյանակա՞ն եք, մի հատ կողմնորոշվեք։ Դուք էլ չգիտեք երևի ինչական եք։ Տարվա վերջին նիստն է, այդպես ագրեսիվ մարտական տրամադրված եկել եք, վերջին «մարշ բրասոկն» եք անո՞ւմ։ Էս ի՞նչ պահելաձև է, փոխանակ գանք լավ բաներից խոսենք, առջևում Ամանորն է, մեր քաղաքի մասին լավ բաներից խոսենք, ապակառուցողական մթնոլորտ եք ձևավորում։ Սա անընդունելի է։
Մի վռազեք, ագրեսիվ տրամադրվեք, առաջիկայում դեռ շատ նիստեր կան, կհասցնեք ինքնաարտահայտվեք և ինքնադրսևորվեք։
Ոմն մեկը տեղից վանկարկում է, ասում է՝ դու ո՞վ ես։ Չեք ճանաչո՞ւմ, Երևանի քաղաքապետ պարոն Ավինյան է։ Ծանոթացեք, եթե այս երկու տարիների ընթացքում չեք հասցրել ճանաչել։ Գնացեք ինքներդ ձեզ ճանաչեք, հետո մնացած բոլորին։
Մեկն էլ տեղից գոռում է՝ արա։ Քեզնից լավ արա՞, կարծում եմ չկա, չենք գտնի։ Եթե հարց կա ձեր մեջ, կմոտենաք, կասեմ՝ այդ ով էր տեղից «արա» ասում, իրանից էլ լավ արա չկա, դա էլ կհիմնավորեմ։
Եթե նիստի կանոնակարգը ձեզ հարիր չէ, որ ձեզ սաստեն, ասեն լռեք, նստեք ձեր տեղը, ուրեմն ձեր մանդատները դրեք, իջեք բակ, իջեք քուչա և շարունակեք ապրել ձեր բարքերով, եղա՞վ»,– իր խոսքն ամփոփեց ՔՊ–ական անդամը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը