«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին և 50 միլիոն դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին, հայտնում են հիմնադրամից։
Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ հաշվի առնելով, որ ջրանցքը ներկայումս մինչև 70 տոկոսով վթարված է, ինչի հետևանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։
Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։
«Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է Սյունիքի և ամբողջ Հայաստանի համար։ Մենք վստահ ենք, որ նման նախաձեռնություններին միանալը ոչ միայն սոցիալական պատասխանատվության դրսևորում է, այլ նաև ներդրում է երկրի երկարաժամկետ զարգացման, տնտեսական կայունության և համայնքների բարեկեցության մեջ»,-նշել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։
Ծրագրի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերում 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը