Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)
Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։ Այդ մասին «Այրում» կայարանից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ 1988 թվականից մինչև այս պահը Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տեսակի նավթամթերք չի ստացել, սա առաջին գնացքն է՝ 22 վագոնով։ Մատակարարվում է A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։
Սերյոժա Մկրտչյանը նաև ներկայացրեց, թե գնացքի ժամանելուց հետո ինչ աշխատանքներ են իրականացվելու «Այրում» կայարանում՝ մինչև բեռը բաց թողնելը։ «Գնացքի ժամանումից հետո, քանի որ այն չի համարվում ԵԱՏՄ բեռ, բեռն անպայման անցնելու է մաքսային ստուգում։
Ստուգումը կատարվում է հետևյալ ձևով՝ անջատվում է գնացքի բարձրավոլտ էլեկտրոլարերի մեջի հոսանքը, բացվում են ցիստեռների կափարիչները, մաքսավորները չափումներ ու նմուշառում են կատարում՝ որակն ու քանակը ստուգելու համար։ Կայարանում և մաքսային ծառայությունում փաստաթղթերը ստուգելուց հետո բեռը պատրաստվում է ուղարկման։ Այս գործընթացը տևում է մոտավորապես 2 ժամ»,- ասաց Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ գնացքի 11 վագոններն «Այրում» կայարանից շարժվելու են դեպի «Երևան» երկաթուղային կայարան, մյուս 11 վագոնները՝ «Կարմիր բլուր» երկաթուղային կայարան։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր Հայաստան ադրբեջանական բենզինի ներմուծմանը՝ շեշտելով, որ անկախությունից հետո սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։
Ադրբեջանական բենզինի ձեռքբերման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գաբալայում նոյեմբերի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։ Բեռը պատկանում է մասնավորին:
Հիշեցնենք, որ սրան նախորդել էին Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենով բեռնված գնացքների ժամանումը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...