Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» միջոցառմանը
Հարգելի՛ քաղաքացիներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» միջոցառմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 14։00-ին՝ Բնության պետական թանգարանում։
Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է։
Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները միջոցառման ընթացքում կներկայացնեն թե՛ տեսական, թե՛ գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն ձևավորել թափոնների պատասխանատու կառավարման մշակույթ և թափոնին տալ նոր կյանք։
Թափոնն արժեքի վերածելով՝ մենք
- նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանմանը,
- խթանում ենք վերամշակման մշակույթի զարգացումը,
- նվազեցնում ենք թափոնների բացասական ազդեցությունը,
- ձևավորում ենք էկոլոգիապես պատասխանատու վարքագիծ։
Միջոցառման մասնակցության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով 011 818 555 /5170/


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...