Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀ
Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում են 51%-ով։ Միաժամանակ, ցուցանիշը 2023 թվականի տվյալների նկատմամբ պահպանել է 2 տոկոսանոց աճ։
ԵՏՀ-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների միջև ապրանքաշրջանառությունը բնութագրվել է կտրուկ աճով, որը ձևավորվել է առանձին առևտրային գործարքների կարճաժամկետ և ոչ բնորոշ ակտիվության արդյունքում։ Սա, ըստ Հանձնաժողովի, ստեղծել էր բավական բարձր վիճակագրական բազա, ինչի հետևանքով 2025 թվականին սպասվում է վերադարձ ավելի չափելի և իրատեսական աճի տեմպերի, որոնք կհամապատասխանեն նախորդ տարիների զարգացումների տրամաբանությանը։
Ըստ ոլորտների՝ ընթացիկ տարում դրական դինամիկա է դիտվել Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող որոշ սննդամթերքների և գյուղատնտեսական ապրանքների խմբերում։ Հատկապես աճել են բանջարեղենի, մրգերի, ծաղիկների, պահածոյացված արտադրանքի արտահանման ծավալները, ինչպես նաև առանձին էլեկտրոնային սարքավորումների և կոշիկի արտահանումը։
Միևնույն ժամանակ, զգալի նվազում է արձանագրվել ֆերոհալվածքների, մոլիբդենի հանքաքարերի և կոնցենտրատների, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերության որոշ ապրանքային դիրքերի արտահանման մեջ։ ԵՏՀ-ի գնահատմամբ՝ 2026 թվականին սպասվում է առևտրի չափավոր, բայց կայուն աճ։ Դրանում վճռորոշ դեր կարող են ունենալ Հայաստանի տնտեսական բարձր տեմպերի պահպանումը, ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության խորացումը, ինչպես նաև լոգիստիկ համակարգերի աստիճանական կայունացումը։ Բարենպաստ կդառնա նաև սպառողական պահանջարկի ամրապնդումը։
Հանձնաժողովում միաժամանակ նշում են, որ առկա են որոշակի ռիսկեր, սակայն ընդհանուր դրական կանխատեսումները պահպանվում են, և ձևավորվում են փոխադարձ առևտրի վերականգնման և հետագա ամրապնդման կայուն նախադրյալներ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...