Հայաստանը 70.4 մլն եվրոյի նոր վարկ կստանա. Ժամկետը 5 տարի է. Ի՞նչ նպատակի է այն ծառայելու
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրի վավերացմանը։
Ծրագրի տևողությունը ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի է։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը՝ 2026թ. մարտի 31–ը։
Ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուներն են՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները և ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ-ներ), գյուղական համայնքների բնակիչները, որոնք կստանան բարելավված ջրամատակարարում և ջրահեռացում, Ջրային կոմիտեն և «Ջրառ» ՓԲԸ-ն, որոնք կզարգացնեն կառավարման և պլանավորման կարողությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և մարզային կառույցները, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։
Բազմափուլ ծրագրային մոտեցման (MPA) կիրառման հիմնավորումը MPA-ը ներկայացնում է 10-ամյա ժամանակահատվածում իրականացվող ծրագիր՝ բաղկացած երկու փուլից, որը նպատակ ունի.
ուժեղացնել ինստիտուցիոնալ կարողությունները, հատկապես՝ ջրառ և ջրօգտագործող ընկերությունների և տեղական կառույցների կարողությունների զարգացման միջոցով, ապահովել ծառայությունների ֆինանսական կայունություն՝ սակագնային բարեփոխումների, ծախսերի փոխհատուցման և մասնավոր հատվածի ներգրավման խթանման միջոցով, օգտագործել տեղային և մասշտաբայնացման մեխանիզմներ՝ նախքան լայնածավալ ներդրումների իրականացումը (piloting and scaling), ստեղծել բարենպաստ միջավայր մասնավոր ներդրումների համար։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...