Շահագործման են հանձնվել Զվարթնոց օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։ Վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։
Ինչպես հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։
Այն հնարավորություն կտա ավելի օպտիմալ կերպով իրականացնել օդանավերի վերգետնյա տեղաշարժը՝ մոտ 35%-ով ավելացնելով օդանավերի ընդհանուր տեղաշարժերի քանակը, նվազեցնել գերբեռնվածությունը և ավելացնել օդանավակայանի կողմից սպասարկվող օդանավերի/չվերթերի ընդհանուր քանակը: Այն կշահագործվի ծանր բեռնատար օդանավերի տեղաշարժի համար։ Այն կարող է նաև օգտագործվել որպես լրացուցիչ տարհանման ճանապարհ։
Ընդգծվում է, որ նշված հատվածի շահագործումը հանդիսանում է օդանավակայանի շարունակական զարգացման ծրագրի առանցքային բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապահովել ուղևորների համար բարձրակարգ և հարմարավետ ճանապարհորդական փորձ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...