Վենեսուելան արգելել է «Թուրքական ավիաուղիների» մուտքն իր երկիր
Վենեսուելան 6 ավիաընկերության, այդ թվում՝ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության մուտքն իր երկրի տարածք արգելել է։ Ընկերությունները մեղադրվում են «պետությունն ահաբեկելու ԱՄՆ-ի պլանին աջակցելու» մեջ։
Մասնավորապես նշվում է, որ Վենեսուալեայի նման քայլը կապված է ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների ֆոնին ավիաուղիների կողմից դեպի Կարակաս իրականացվելիք թռիչքների դադարեցման հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հետզհետե սրվող լարվածության ֆոնին «THY»-ն նոյեմբերի 24-ին հայտարարել էր դեպի Վենեսուելա իրականացվելիք թռիչքները 4 օրով դադարեցնելու մասին։
Որոշման հիմքում ընկած է եղել ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության (FAA) նախազգուշացումը՝ Վենեսուելայի օդային տարածքի վերաբերյալ «ռազմական ակտիվության աճի» և «անվտանգության ռիսկերի» վերաբերյալ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...