Հայաստանը COP30–ին մասնակցության շրջանակներում ստորագրել է կարևոր փաստաթղթեր
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ COP30-ին։ Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։
«Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցանք տարբեր երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացրեցինք 2026 թվականին Հայաստանում հյուընկալվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովի` CoP17-ի օրակարգը, մեր երկրի տեսլականը և նախաձեռնությունները։Այցի շրջանակում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար։
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում նաև Բելեմում՝ համաժողովի տարածքում տեղի ունեցած հրդեհի միջադեպի առնչությամբ ձեր անհանգստության ու աջակցող հաղորդագրությունների համար։Հուսով եմ, որ մեր բրազիլացի գործընկերները արագ և արդյունավետ կհաղթահարեն միջադեպի հետևանքները, իսկ համաժողովը լիարժեքորեն կծառայի իր նպատակին՝ նպաստելով համաշխարհային կլիմայական օրակարգի առաջմղմանը»,– գրել է նախարարը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...