ՀԷՑ-ը պարզաբանել է ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն արձագանքել է «Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ներկայացրած հաղորդմանը, որի համաձայն՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընթացակարգի խախտմամբ է նշանակել ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանին։
«Նոյեմբերի 12-ի «Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդման մասով՝ այն է, իբր ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը «ընթացակարգի բացահայտ անտեսմամբ» է նշանակվել.
Ընկերությունը հայտնում է, որ վերոնշյալ պնդումը ամբողջովին չի համապատասխանում իրականությանը։
Ընկերությունը տեղեկացնում է, որ «ՀԷՑ» ՓԲԸ էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի նշանակումը իրականացվել է գործող իրավակարգավորումների խիստ պահպանմամբ, մասնավորապես՝
Վերոգրյալ հաղորդմամբ մատնանշվող ՀՀ ՀԾԿՀ 25․05․2016 թ․ 125-Ա որոշումը, որպես ի կատարումն այդ որոշման ընդունման պահին թիվ 0092 լիցենզիայի գործող պայմանների 4․36-րդ կետի, բացառապես Ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչներին համաձայնեցում տալու մասին որոշում է, այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված չափորոշիչների հաստատում է։
Մինչդեռ, ՀՀ ՀԾԿՀ 21․12․2018 թ․ 747-Ա որոշմամբ հաստատվել է թիվ 0092 լիցենզիայի պայմանների նոր խմբագրությունը, որի 28-րդ կետի համաձայն «Լիցենզավորված անձի ղեկավար աշխատողները (տնօրինությունը) պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված չափորոշիչներին»։
Ըստ այդմ՝ ներկայումս գործող կարգավորման տիրույթում՝ թիվ 0092 լիցենզիայի պայմաններով սահմանվում է ոչ թե Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ իր ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները համաձայնեցնելու կարգ, այլ ուղղակիորեն նախատեսվում է, որ Ընկերության ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները սահմանվում են Հանձնաժողովի կողմից։
Ելնելով վերոգրյալից՝ հարկ է փաստել, որ թիվ 0092 լիցենզիայի ներկայումս գործող պայմանների համատեքստում Հանձնաժողովի կողմից առ այսօր չի կայացվել Ընկերության ղեկավար աշխատողների չափորոշիչները սահմանելու մասին համապատասխան որոշում, իսկ 125- Ա որոշումը ամբողջությամբ չի համապատասխանում և չի բխում գործող լիցենզիայի քննարկվող դրույթի տրամաբանությունից, ուստի չի կարող քննարկման և/կամ կիրարկման առարկա դառնալ։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քննարկվող ակտերի միջև կոլիզիան կարգավորվում է՝ ղեկավարվելով ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերով. տվյալ դեպքում ավելի ուշ ուժի մեջ է մտել վերոգրյալ թիվ 747-Ա որոշումը։
Կարևոր է արձանագրել նաև, որ Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի շուրջ 25 տարվա աշխատանքային գործունեությունն առնչվում է բացառապես ֆինանսական ոլորտին (ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և այլն)»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...