ԱՄՆ-ն կնվազեցնի սուրճի նկատմամբ մաքսատուրքերը գների աճի պատճառով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սուրճի ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու մտադրության մասին՝ գների աճի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ քննարկելով սննդամթերքի գների աճը։
«Մենք պատրաստվում ենք իջեցնել որոշ մաքսատուրքեր։ Որոշ քանակությամբ սուրճ կմտնի երկիր։ Մենք այս ամենի համար հոգ կտանենք շատ արագ, շատ հեշտությամբ», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը երկրում առաջացրել են սուրճի մանրածախ գների աճ։ 2024 թ. օգոստոսի համեմատությամբ 2025 թ. օգոստոսին սուրճի գներն աճել են գրեթե 21%-ով։
Սուրճի ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն ներմուծում է երկրում սպառվող սուրճի ավելի քան 99%-ը։ Ամենից շատ սուրճ է մատակարարվում Բրազիլիայից (ավելի քան 30%), Կոլումբիայից (18,3%) և Վիետնամից (6,6%)։
Հուլիսին ԱՄՆ-ն Բրազիլիայի նկատմամբ սահմանել է 50% մաքսատուրքեր, Վիետնամի և Կոլումբիայի նկատմամբ՝ համապատասխանաբար 20% և 10%։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...