Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։
Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։ Միաժամանակ, համակարգում հնարավոր է խմբագրել, չեղարկել և որոնել ցանկացած փաստաթուղթ, իսկ փաստաթղթերը ստորագրելուց հետո՝ ստանալ էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում՝ համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։
Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝ մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով էլ հնարավոր կլինի մուտք գործել համակարգ, դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամաններն ու աշխատանքային համաձայնագրերը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այդ փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։
Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, եթե նոր ընդունվող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումն էլեկտրոնային եղանակով պարտադիր է լինելու հաջորդ տարվանից, ապա այն աշխատակիցների պայմանագրերը, որոնք դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն տասներկուամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ, իսկ աշխատողները պետք է պարզապես էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...