Մասկը շանտաժի է ենթարկում Tesla-ի ներդրողներին՝ ստիպելով նրանց ընդունել իր ռեկորդային պարգևատրումը
Էլոն Մասկը կարող է հրաժարական տալ Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե բաժնետերերը չհաստատեն նրա ռեկորդային 1 տրիլիոն դոլարի փոխհատուցման փաթեթը՝ վաճառքի նվազման և մրցակցության աճի ֆոնին։
Tesla-ի տնօրենների խորհուրդը զգուշացրել է բաժնետերերին, որ ընկերությունը ռիսկի է դիմում կորցնել Էլոն Մասկին, եթե նրա 1 տրիլիոն դոլարի փոխհատուցման փաթեթը չհաստատվի։
Տարեկան ժողովից առաջ բաժնետերերին ուղղված նամակում ընկերությունը նշել է, որ Մասկը Tesla-ի շարունակական աճի բանալին է։
Խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը ընդգծել է, որ Մասկը եզակի դիրքում է ընկերության ներուժը բացահայտելու և շուկայում առաջատար դիրքը պահպանելու համար։ Նա զգուշացրել է, որ փոխհատուցման փաթեթը չհաստատելը կարող է հանգեցնել Մասկի հրաժարականին գործադիր տնօրենի պաշտոնից, ինչը «կնվազեցնի ընկերության արժեքը և կվտանգի նրա ապագան»։
«Բաժնետերերի համար հարցը պարզ է. ուզո՞ւմ եք Էլոն Մասկին պահել Tesla-ի ղեկին և մոտիվացնել նրան ընկերությունը դարձնել ինքնավար տեխնոլոգիաների առաջատար մատակարար և աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...