Մարկ Ցուկերբերգը թանկարժեք Rolex-ն ու Patek Philippe-ը «փոխարինել է» էժան Casio-ով
Մարկ Ցուկերբերգը ցնցել է իր հազվագյուտ և թանկարժեք ժամացույցներով, որոնք, սակայն,ըստ երևույթին, հոգնեցրել են միլիարդատիրոջը, և նա որոշել է դրանք «փոխարինել» էժան Casio-ով։
Colin and Samir փոդքաստում Meta-ի գործադիր տնօրենին նկատել են 125 դոլար արժողությամբ Casio G-Shock GA-2100WS-7A համեստ ժամացույցով:
Այս կոնկրետ մոդելը, որը 2023 թվականի ապրանքանիշի սեզոնային հավաքածուի մի մասն էր, առանձնանում է պաշտպանիչ ածխածնային միջուկով, սպիտակ խեժով պատյանով և վառ նուրբ կապույտ թվատախտակով: Համաձայնեք՝ կտրուկ հակադրություն Rolex և Patek Philippe հեղինակավոր ժամացույցներին, որոնցով նա վերջերս նկատվել էր:
Ցուկերբերգի հավաքածուն, ի թիվս այլ բաների, ներառում է Rolex Daytona «Le Mans» և Patek Philippe Grand Complication-ը, որն արժե 1,2 միլիոն դոլար:
Այնուամենայնիվ, Casio G-Shocks-ի նրա ընտրությունը, որը հայտնի է իր մատչելիությամբ, դիմացկունությամբ և կուլտային կարգավիճակով, հուշում է, որ գործնականությունն ու նոստալգիան դեռևս տեղ ունեն նրա հավաքածուում:
GA-2100WS-7A-ը, որը հաճախ կոչվում է «CasiOak»՝ Audemars Piguet Royal Oak-ին նմանության համար, թեթև, բայց դիմացկուն ժամացույց է, որը նախատեսված է ամենօրյա կրելու համար: Նրբագեղ ութանկյուն շրջանակով և վառ գունային սխեմայով այն մարմնավորում է փողոցային ոճն ու կայունությունը, ինչն այս ժամացույցը դարձնում է սիրելի ֆունկցիոնալություն փնտրողների շրջանում:
Ի դեպ, Բիլ Գեյթսը ևս այն միլիարդատերերից է, ով երկար տարիներ հպարտորեն կրել է Casio ժամացույցներ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...