Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն
«Փաստ» օրաթերթը գրում է. Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչների միայն 30%–ն է ապահովված վառելիքով։ Բնակիչների զգալի մասը վառելիք դեռ չունի։ Հովտամեջցի Լարիսա Հովհաննիսյանն իր բնակարանը ջեռուցում է փայտի մանրատաշեղով։ «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարբերակով բնակարանը տաքացնելն ավելի մատչելի է: Փայտը թանկ է, իսկ գազին ու հոսանքին մոտ գնալ չեն համարձակվում, ի վիճակի չեն լինի վճարել։
Հովտամեջում, սակայն, մեծաթիվ են այն ընտանիքները, ովքեր անգամ մանրատաշեղ գնելու հնարավորություն չունեն, ով ինչպես կարողացել, այնպես էլ բնակարանի տաքացման հարցը լուծել է:
«Մնացածները, ովքեր վառելիք չունեն, ծառի ճյուղեր են կոտրում, որ վառեն, մեկը գնում է խանութից «կառոպկաներ» է բերում, որ վառի, ով անասուն ունի, գոմաղբով է տունը տաքացնում։ Ամեն մեկը մի տարբերակ է ընտրել, որ ցրտին չնստեն: Մարդ կա նաեւ գազ կամ հոսանք է օգտագործում»,– ներկայացրեց Լարիսա Հովհաննիսյանը:
Ցրտին դիմակայելու համար էլ որոշ հովտամեջցիներ բանկերի դուռը կթակեն` այս անգամ բնակարանները ջեռուցելու նպատակով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...