«Հրազդան» ՔԿՀ պետն ու ՀՔԾ քննիչը ճնշում են, որ դատապարտյալները ետ վերցնեն «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները
«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանը, Արթուր Սանոյանը և Ռ. Սարիբեկյանը սուտ մատնություն են կատարել, ինչի համար նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել դատապարտյալներ Արթուր Սանոյանը և Ալիկ Դալլաքյանը՝ հայտարարելով, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանն ու ՀՔԾ քննիչ Մանանդյանը իրենց ամեն կերպ փորձում են համոզել, ճնշել, որպեսզի ետ վերցնեն «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները:
«Եթե նա մաքուր մարդ է, ինչու է ինձ նման բան ասում, քննությունը ոնց կա, թող այդպես գնա: Ես ԱԱԾ-ին նամակ եմ գրել, ես խնդրել եմ, որ այս քրեական գործը ՀՔԾ-ից վերցնեն և այլ տեղ քննեն, ինչու են քննիչները ինձ այս ճանապարհով վախեցնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ալիկ Դալլաքյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...