Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել (Լուսանկար, Տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի դիմաց ավտոմեքենա է այրվում, հրդեհի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են կայանված վիճակում գտնվող Mercedes E 320 մակնիշի 34 TN 239 համարանիշի ավտոմեքենայում և Nissan March մակնիշի 61 ՏZ 600 համարանիշի աավտոմեքենայում առաջացած հրդեհները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes–ը ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ մասամբ էլ այրվել է Nissan-ը:
Թե ինչն է եղել մեքենաներում առաջացած հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է:
Zham.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...