Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշի ոգին փոխանցվեց գինեգործական Concours Mondial de Bruxelles մրցույթի հյուրերին ԱՄՆ զինված ուժերը կազմել են Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ով Մենք կունենանք հուշանվերների նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում. Անդրեասյան Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար Ընտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե Մերցին կոչ են անում Ուկրաինային տրամադրել TAURUS հրթիռներ Իսրայելը հայտարարել է, որ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավարը Հայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի Վարորդական իրավունքից զրկված անձանց հնարավորություն կրտրվի վերականգնելու այն. օրինագիծ Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ

Տավուշի ոգին փոխանցվեց գինեգործական Concours Mondial de Bruxelles մրցույթի հյուրերինԱՄՆ զինված ուժերը կազմել են Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակՊետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ովՄենք կունենանք հուշանվերների նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում. ԱնդրեասյանՄեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համարԸնտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտեՄերցին կոչ են անում Ուկրաինային տրամադրել TAURUS հրթիռներԻսրայելը հայտարարել է, որ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավարըՀայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումԴիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվիՎարորդական իրավունքից զրկված անձանց հնարավորություն կրտրվի վերականգնելու այն. օրինագիծՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆՀայաստանը ՌԴ-ից վառելիքի մատակարարումների համաձայնագրի չեղարկման նամակ չի ստացելԹանգարանային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 198 հազար դրամիԼատվիան և Լիտվան կանչել են Ռուսաստանի դեսպաններին նոր սպառնալիքների պատճառով«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել էՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԱՄԷ-ում Բարաքա ատոմակայանի վրա հարձակումըՏանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՔրեական ոստիկանները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց Հոնկոնգը՝ օտարերկրյա կապիտալի ամրագրման առաջատար համաշխարհային կենտրոնԲաքվում ռուս-ադրբեջանական համալսարան կբացվի. Գալուզին300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման անվերադարձ փակել ենք․ վարչպետՀայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացելԿհիմնանորոգվի Աբովյան-Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածըԿառավարության 2026 թվականի մայիսի 27-ի հերթական նիստըՍուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանըԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը. Թրամփը՝ ԱլիևինԻսրայելն ընդլայնում է ռազմական ցամաքային գործողությունները Հարավային ԼիբանանումԲայրամովը Գուտերեշին է ներկայացրել Հայաստանի հետ կարգավորման գործընթացըՈւսումնավարժանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումՎլադիմիր Պուտինը եռօրյա պետական այցով կմեկնի ՂազախստանԿուբայի ԱԳ նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը կանխելու հումանիտար աղետը կղզումԱռաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՎարդան Ղուկասյանի որդին կալանավորվել էԿանադան էբոլա վիրուսի պատճառով 21-օրյա ինքնամեկուսացում է սահմանելԿառավարությունը ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց է սկսումՕրենքն ու կռիվը Աժ-ում․ hեռացող խորհրդարանի պատմական դրվագներըԹՐԻՓՓ-ը կարող է ստորագրվել առաջիկա շաբաթներին․ ՄիրզոյանԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Ռուբիո հանդիպումիցՀամայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերելՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է հրադադարի խախտման մեջՀոգեգալուստ. Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրաԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԿարևորվել է թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը. ՆԳ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանինՎեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքըՊետքարտուղարության հայտարարությունը Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալԷրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցերԳումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել էԶորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
Հայաստան

Կինը տեսանկարահանել է սեռական հարաբերությունը և գումար պահանջել տղամարդուց՝ նրա կնոջը ցույց չտալու համար

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը:

2017 թվականի ապրիլի 26-ին հարուցված քրեական գործով քաղաքացի Մ.Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, շորթմամբ Ա. է,-ից զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս գաղտնի իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և վարկաբեկող տեսանյութերն Ա. է.-ի կնոջը և այլ անձանց տրամադրելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար: 300 ԱՄՆ դոլար գումարը տալուց հետո Ա.Է.-ն հրաժարվել էր հեռախոսկապի միջոցով պահանջված ևս 500 ԱՄՆ դոլար գումարը տալուց և դիմել էր իրավապահ մարմիններին:

2017 թվականի մայիսի 29-ին քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Արագացված կարգով իրականացված դատական քննության արդյունքում դատարանի դատավճռով Մ. Գ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազը նշված դատավճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի սահմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել արդարացի համաչափ պատիժ ազատազրկման ձևով՝ առանց պատժի պայմանականորեն կիրառման։

Վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է մի քանի պատճառաբանություն: Նախ՝ առաջին ատյանի դատարանը, պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի չի առել և անտեսել է ինչպես շորթում հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, այնպես էլ կատարված հանցագործության հանգամանքներն ու եղանակը: Մասնավորապես այն. որ հանցավոր մտադրություններն իրականացնելու համար ամբաստանյալը նկարահանումն իրականացրել է գաղտնի, առանց տուժողի համաձայնության, ավելին, գումարը ստանալուց հետո հետագա հանցավոր գործունեությունից հրաժարվելու փոխարեն նա շարունակել է տուժողից շորթմամբ գումար կորզելուն ուղղված գործողությունները։

Երկրորդ՝ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի մոտ առկա է ռեցիդիվ: Դեռևս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն կատարելու համար, մինչդեռ նոր հանցանք կատարելու պահին դատվածությունը մարված չի եղել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալ Մ. Գ.-ի նկատմամբ նշանակելով պատիժ 2 տարի ժամկետով ազատազրկման ձևով՝ առանց պատիժը պայմանականորեն կիրառելու։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին