Սյունիքի մարզպետին դատի են տվել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական հայց է ներկայացվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ: Մարզպետին դատի է տվողը «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանն է, որ պահանջում է անվավեր ճանաչել Վ.Հակոբյանի` 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումն իրեն աշխատանքից ազատելու մասին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ բժշկական կենտրոնի տնօրենը դեռեւս 2017 թվականի հունվարին դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն նրա հայցը ետ էր ուղարկվել: Օրբելյանը չի հաշտվել այդ իրականության հետ եւ չի դադարել պնդել իր դիմումը, արդյունքում 2017 թվականի հուլիսի 26-ին նոր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործը ընդունել է վարույթ: Իսկ թե ինչով կավարտվի ԲԿ-ի նախկին տնօրենի եւ մարզպետի կռիվը, սպասենք զարգացումներին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...