Ինչ մեքենա է վարում Մարկ Ցուկերբերգը
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկար տարիներ ենթարկվել է ծաղրի իր ձանձրալի եւ ռոբոտացված կերպարի պատճառով։ Բայց վերջին ժամանակներս միլիարդատերն իր առջեւ խնդիր է դրել լիովին վերանայել իր հանրային կերպարը։ Թեեւ ամեն բան սկսվել է խառը մրցամարտերի եւ ֆիթնեսի հանդեպ նրա հետաքրքրությունից, այժմ Ցուկերբերգը ուշադրությունը կենտրոնացրել է թանկ եւ զիլ իրերի վրա։
Այն բանից հետո, երբ այս տարի նա մեգազբոսանավ գնեց 300 մլն դոլարով եւ մի խուրձ հազվադեպ ու շատ թանկ շքեղ ժամացույցներ, Meta-ի գլխավոր տնօրենը, ըստ երեւույթին, լիովին թարմացրել է նաեւ մեքենաների իր հավաքածուն։ Հիմա նա սպորտային Cadillac է վարում։
Վերջերս Ցուկերբերգն Instagram-ում հրապարակել էր տեսանյութ, որտեղ օգտագործում է Ray-Ban Meta խելացի ակնոցներ, որպեսզի գտնի իր մեքենան կայանատեղիում։ Մեկնաբանությունների բաժնում Hoonigan-ի համահիմնադիր Բրայան Սքոտոն Ցուկերին հարցրել է, թե ինչ է նա վարում։ Վերջինը պատասխանել է. «Վերջին ժամանակներս հիմնականում Cadillac CT5-V Blackwing, բայց երբեմն՝ նաեւ այլ մեքենաներ»։
Պատասխանն ակնթարթորեն ստիպել է ավտոսիրողներին թռչկոտել հիացմունքից։ Թեեւ նշված Cadillac-ն ամենաարագ կամ ամենաթանկ մեքենան չէ, որը կարելի է գնել փողով, դա հիրավի հրաշք մեքենա է։ Այն Cadillac-ի ինժեներական մտքի գագաթն է՝ շքեղության, արտադրողականության եւ մրցավազքի հնարավորությունների տեսակետից։
2022 թ-ին թողարկված մեքենան երբեւէ ստեղծված ամենահզոր Cadillac-ներից մեկն է, որը կարող է մրցակցել այնպիսի մեքենաների հետ, ինչպիսին են BMW M5-ը եւ Mercedes-AMG E63-ը։ Այն ունի 6,2 լիտրանոց V8 շարժիչ, 668 ձիաուժ։ Թեեւ Ցուկերբերգի մեքենաների հավաքածուի մասին քիչ բան է հայտնի, տեղեկացվել է, որ մի քանի տարի առաջ նա գնել է Pagani Huayra-ն՝ 3 մլն դոլարով։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...