Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում
Գիտություն

5 առասպել լյարդի առողջության մասին

Ի՞նչ դեր է կատարում լյարդը օրգանիզմի կենսագործունեության պահպանման մեջ: Կարո՞ղ է այն վնասվել, և արդյո՞ք այն պետք է մաքրել:

Մենք փորձել ենք հավաքել հասարակության մեջ լյարդի աշխատանքի վերաբերյալ ամենատարածված համոզմունքները և մեկնաբանել գիտական ​​տեսանկյունից։

Առասպել N1

Լյարդը ֆիլտր է, որի մեջ կուտակվում են թափոններն ու տոքսինները։

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Այս կարծիքը չենք կարող անվանել 100% առասպել։ Լյարդն իսկապես կարելի է անվանել մարդու մարմնի ֆիլտր (նման կերպ մարդու սիրտը կոչվում է պոմպ, իսկ ուղեղը՝ համակարգիչ)։ Այնուամենայնիվ, շատերը սա չափազանց բառացի են ընդունում:

Իսկապես, մարմնի ամբողջ արյունը օրական շատ անգամ անցնում է լյարդով: Բայց լյարդի բջիջները մաղի պես չեն աշխատում՝ որոշ նյութեր պահելով, իսկ մյուսներին թողնելով արյան մեջ։ Լյարդում մարսողության և նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերի չեզոքացումը տեղի է ունենում մի շարք կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում։ Այդ պրոցեսի մեջ ներգրավված են հատուկ սպիտակուցներ՝ ֆերմենտներ: Այսինքն՝ առողջ լյարդը օրգանիզմի համար վտանգավոր միացությունները վերածում է անվտանգի՝ չեզոքացնելով թունավոր նյութերը։

Առասպել N2

Ժամանակ առ ժամանակ լյարդը պետք է «մաքրել»

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

«Եթե ​​լյարդը «ֆիլտր» է, ապա այն կարող է և պետք է պարբերաբար «մաքրվի»։

Այս կարծիքը բավականին տարածված է։ Ինտերնետում դուք կարող եք գտնել հսկայական քանակությամբ դեղամիջոցներ (այդ թվում՝ բուսական), բաղադրատոմսեր և խորհուրդներ, որոնք, ենթադրաբար, կօգնեն արագ մաքրել լյարդը թույներից և տոքսիններից:

Սակայն, ինչպես արդեն տեսանք, թունավոր նյութերը չեն կուտակվում լյարդում։ Մտնելով հեպատոցիտներ (լյարդի բջիջներ)՝ դրանք չեզոքացվում են և արտազատվում օրգանիզմից։ Հետևաբար, ըստ էության, լյարդը «մաքրելու» կարիք չկա։

Լյարդի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում պահպանել նորմալ քաշը, չանտեսել ֆիզիկական ակտիվությունը, հնարավորության դեպքում օգտագործել առողջ սնունդ և չչարաշահել ալկոհոլը1:

Առասպել N3

Եթե աջ ենթակողում ցավ չկա, ապա ամեն ինչ կարգին է

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

Լյարդի հիվանդությունները չունեն միանշանակ նկարագրող ախտանիշ։ Աջ կողատակում ցավը կարող է լինել լյարդի հիվանդության նշաններից մեկը կամ կարող է լինել լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ աղիքների հետ կապված խնդիրների դրսևորում։ Համապատասխանաբար, չպետք է կենտրոնանաք մեկ ախտանիշի վրա, երբ կասկածում եք որևէ հիվանդություն։

Լյարդի հիվանդության ընդհանուր նշանը դեղնախտն է՝ սկլերայի, մաշկի և լորձաթաղանթների դեղնացում, ինչպես նաև սրտխառնոց, ծանրություն և անհարմարություն աջ ենթակողի շրջանում, թուլություն և ախորժակի բացակայություն:

Բայց հաճախ լյարդի շատ լուրջ հիվանդություններն անգամ ընդհանրապես չեն արտահայտվում, քանի դեռ օրգանում անդառնալի փոփոխություններ չեն եղել։

Հետեւաբար, լյարդի վիճակը վերահսկելու համար ավելի լավ է չանտեսել կանոնավոր հետազոտությունները։ Հատկապես, եթե դուք գտնվում եք ռիսկի խմբում և ունեք հետևյալ գործոններից որևէ մեկը․

Ալկոհոլի և նարկոտիկների չարաշահում
Ստերոիդներով երկարատև բուժում
Մետաբոլիկ սինդրոմ (ճարպակալում, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա)
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում
В և С քրոնիկական վիրուսային հեպատիտներ
Աուտոիմուն հեպատիտ
Հեմոխրոմոցիտոզ
Լյարդի տոքսիկ ախտահարում
Ալֆա 1 անտիտրիպսինի դեֆիցիտ
Լյարդի ցիռոզ

Եթե դուք ունեք վերը նշված գործոններից որևէ մեկը, ապա պետք է վեց ամիսը մեկ անցնել լյարդի ուլտրաձայնային հետազոտություն և ստուգել արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակը, խորհրդակցելով թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի հետ։

Առասպել N4.

Լյարդի հետ կապված խնդիրները հազվադեպ են այն մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ալկոհոլը:

Առասպել.

Եթե ցանկացած մարդու հարցնել, թե որն է լյարդի հիվանդության հիմնական պատճառը, կպատասխանի. «Ալկոհոլ»: Այո, ալկոհոլի սիստեմատիկ չարաշահումը ռիսկի գործոններից մեկն է, բայց ոչ միակը։

Վերջին տարիներին ավելի հաճախակի է դառնում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը1, որը ոչ միայն խաթարում է լյարդի աշխատանքը, այլև մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:

Քրոնիկ B և C հեպատիտները նույնպես տարածված են և փոխանցվում են պարենտերալ ճանապարհով, այսինքն՝ արյան միջոցով։ Այս վիրուսներով հնարավար է վարակվել վատ ախտահանված գործիքներ օգտագործելիս մատնահարդարման, դաջվածքների և բժշկական պրոցեդուրաների ժամանակ: Դուք կարող եք նաև վարակվել հեպատիտ B-ով և C-ով անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ: Նոր ախտորոշված յարդի քաղցկեղի պատճառների 50%-ից ավելին կազմում են վիրուսային հեպատիտները2,3:

Հնարավոր են նաեւ լյարդի ժառանգական հիվանդություններ։

Այսպիսով, ալկոհոլը լյարդի խնդիրների պատճառներից մեկն է։ Բայց ոչ միակը։ Որոշ դեպքերում հիվանդությունները առաջանում են այլ պատճառներից և անկախ ալկոհոլի ընդունումից:

Առասպել N5.

Հեպատոպրոտեկտորները վերականգնում են լյարդը

Իհարկե, հաճելի է հավատալ, որ կան կախարդական դեղամիջոցներ, որոնք հրաշքով վերականգնում են լյարդի վնասված կառուցվածքը։

Հեպատոպրոտեկտորներին վերագրվում են բազմաթիվ դրական ազդեցություններ. այդ նյութերը ենթադրաբար մտնում են հեպատոցիտի (լյարդի բջջի) թաղանթի կառուցվածքի մեջ, արագացնում են կենսաքիմիական ռեակցիաները՝ քայքայելով տոքսինները, և նպաստում են լյարդի հյուսվածքի վերականգնմանը: Սա իրոք ճի՞շտ է:

Մինչ օրս գոյություն չունեն լուրջ, խոշոր կլինիկական հետազոտություններ, որոնց ժամանակ հավաստիորեն ապացուված է հեպատոպրոտեկտորների արդյունավետությունը լյարդի ախտահարման կանխարգելման և լյարդի ֆունկցիայի բարելավման կապակցությամբ։ Այդ իսկ պատճառով հեպատոպրոտեկտորները չեն նշվում լյարդի հիվանդությունների բուժման Եվրոպական և Ամերիկյան ուղեցույցերում։

Չկան ուսումնասիրություններ այն մասին, թե արդյոք հեպատոպրոտեկտորները կարող են նվազեցնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը լյարդի վրա:

Բացի այդ, գրեթե 20 տարի առաջ կատարված մեծածավալ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռուստատեսությամբ ակտիվորեն գովազդվող ֆոսֆոլիպիդները չեն կարող ունենալ դրական ազդեցություն լյարդի ալկոհոլային հիվանդության ընթացքի վրա4:

Այսպիսով՝

Լյարդի հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդն առողջ ապրելակերպն է․

Առողջ սննդակարգ
Ֆիզիկական ակտիվություն
Լյարդի առողջոթյան վերահսկում
Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է:

Անցեք լյարդի սկրինինգ՝ եթե ունեք ռիսկի որևէ գործոն։

Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։