Ջիգարխանյանի կորած անձնագիրը հայտնաբերվել է նրա կնոջ տան խուզարկության ժամանակ
Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ԽՍՀՄ ժողվորդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանը, ինչը հաստատել է կնոջ ներկայացուցիչ Իրինա Մազուրը, գրում է РИА Новости գործակալությունը:
Իրականցված գործողությունների արդյունքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանն է հայտնաբերվել Ջիգարխանյանի՝ ավելի վաղ կորած անձնագիրը, ինչպես նաև դերասանի բժշկական թղթերը:
«Խուզարկման ժամանակ իրավապահները նաև առգրավել են Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ ինձ տրամադրված լիազորագիրը, ինչը զրկում է նրան պաշտպանության իրավունքից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ջիգարխանյանի կնոջ վստահված անձը:
Բացի այդ, իրավապահները Մազուրից առգրավել են Ջիգարխանյանի կտակը, որը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Վրաստան մեկնելուց առաջ պահ էր տվել իր վստահված անձին:
Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:
Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:
Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Հայտնի է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տվել է իր համաձայնությունն ամուսնալուծության համար և ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...