Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարի համոզմամբ՝ Պարթենոնի մարմարները Լոնդոնին են պատկանում
Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Լյուսի Ֆրեյզերը հայտարարել է, թե Հունաստանը նախ պետք է «ընդունի», որ Էլգինի վիճելի մարմարները (Պարթենոնի մարմարները) պատկանում են Բրիտանիային, նախքան քանդակները եվրոպական երկրին վարձակալությամբ հանձնելը, գրում է PA Media-ն:
Ակրոպոլիսի 2500-ամյա Պարթենոնի տաճարը զարդարող որոշ ֆրիզներ ավելի քան 200 տարի ցուցադրվել են Լոնդոնի Բրիտանական թանգարանում, երբ 19-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Բրիտանիայի դեսպան լորդ Էլգինը կարգադրել էր ապամոնտաժել դրանք և տեղափոխել Անգլիա։
Ի պատասխան Էլգինի մարմարների ժամանակավոր փոխառությանը վերաբերյալ իր տեսակետի շուրջ հարցի՝ Ֆրեյզերը հայտարարել է, թե Բրիտանական թանգարանի հոգաբարձուները պատասխանատու են այդ իրերի համար, դրանք ձեռք են բերվել օրինական ճանապարհով, և Լոնդոնն այս հարցերի պատճառով մտադիր չէ փոխել օրենքը: Ըստ բրիտանացի նախարարի՝ կարևոր է, որ Հունաստանի կառավարությունը ճանաչի, որ այդ առարկաները սեփականատեր ունեն:
«Ժամանակ առ ժամանակ օբյեկտները հասանելի են դառնում ժամանակավոր օգտագործման համար, սակայն կարևոր է, որ սեփականության մեր իրավունքը ճանաչվի»,-շեշտել է Ֆրեյզերը։
Տասնամյակներ շարունակ Հունաստանը պահանջում է վերադարձնել Պարթենոնի քանդակները՝ ասելով, որ դրանք անօրինական կերպով ձեռք են բերվել օտարերկրյա բռնազավթման ժամանակ, մի բան, որ բրիտանական կառավարությունը ժխտում է: Աթենքում հատուկ կառուցված թանգարանում պահվում են մնացած մարմարե քանդակները:
Դեռևս 2013 թվականի փետրվարի 21-ին Հնդկաստան այցելության ժամանակ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր, թե Լոնդոնը մտադիր չէ Հունաստանին վերադարձնել Պարթենոնի արձանները, որոնք Աթենքից դուրս են բերվել 19-րդ դարում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ