ԱԱԾ բացահայտումների հետքերով. «Հայանտառ»-ի նախկին ղեկավարը «ջրից չոր դուրս կգա՞»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաեւ կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար: Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանի պաշտոնավարման տարիներին: Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս կգա», ու չի ենթարկվի պատասխանատվության:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը չի համաձայնել դիտարկմանը, թե ամեն ինչ տեղի է ունեցել իր կուսակցի թողտվությամբ: «Միշտ էլ հսկողությունը եղել է, չեմ կարող ասել՝ նախկինում ինչ չափի է եղել, այո՛, այսօր խստացվել է: Երեւի մարդկային հատկանիշների, կամքի դրսեւորում է նաեւ»: Հարցին՝ Մ. Մաթեւոսյանը մի՞թե պատասխանատու չէ տեղի ունեցածի համար, նա նշել է. «Կարծում եմ՝ ոչ: Այս պահին էլ ապօրինի ծառահատման դեպքեր կան, ես չեմ, չէ՞, հատողը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների