Խարդախության նոր տեսակ. ինչպե՞ս են գումար գողանում դյուրահավատ զբոսաշրջիկներից
Ամառային սեզոնի նախաշեմին համացանցում զգալիորեն ավելացել է խարդախ կայքերի թիվը, որոնք առաջարկում են տոմսերի և հյուրանոցների ամրագրման ծառայություններ, բայց իրականում գումար են գողանում դյուրահավատ զբոսաշրջիկներից:
Ինչպես հայտնում է URA.RU-ն՝ հղում անելով տեղեկատվական անվտանգության մասնագետ Անդրեյ Ստարիկովսկուն, կեղծ կայքերով ճանապարհորդությունների, հյուրանոցների և տոմսերի համար վճարելիս օգտատերերի բանկային տվյալները հայտնվում են խարդախների տրամադրության տակ, որոնք, օրինակ, կարող են գումար գողանալ քարտից։
Խնդիրն այն է, որ այս կայքերը հաճախ նմանակում են ամրագրման օրինական ծառայությունների կայքերը, և օգտատերերի մեծ մասը դժվարանում է տարբերել դրանք:
Ինչպե՞ս խուսափել խաբվելուց
Մասնագետը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս մի քանի նախազգուշական միջոցներ.
Ստուգե՛ք գործակալությունը: Նախքան տուրիստական գործակալության միջոցով ամրագրելը, պետք է ստուգել, թե արդյոք այն գրանցված է Ճամփորդական գործակալների միասնական դաշնային ռեգիստրում (եթե խոսքը ՌԴ-ում գործող գործակալության մասին է):
Ուշադի՛ր եղեք մանրուքներին։ Պետք է ուշադրություն դարձնել կայքի հասցեի և էջի բովանդակության սխալներին: Փոքր շեղումները կարող են վկայել այն մասին, որ դա կեղծ կայք է։
Զգո՛ւյշ եղեք QR կոդերի հետ։ Խարդախներն ավելի ու ավելի շատ են օգտագործում կեղծ QR կոդերը, այնպես որ, պետք է հատկապես զգույշ լինել դրանք սկանավորելիս:
Զբոսաշրջության ոլորտում խարդախությունների աճի պայմաններում, հատկապես ամառային արձակուրդների սեզոնից առաջ, կարևոր է չափազանց ուշադիր և զգույշ լինել առցանց ծառայություններ ամրագրելիս՝ ֆինանսական կորուստներից և անձնական տվյալները վտանգելուց խուսափելու համար:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը