Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են
Սահմանադրական դատարանը հրապարակեց Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։
ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։
Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի որոշմամբ բոլոր նիստերը հակասահմանադրական են, և ավագանին պետք է լուծարվի։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավոր վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասը։ Բացի այդ, ՍԴ-ում վիճարկվում է Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները։
Հիշեցնենք, որ փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը, չնայած երեք կուսակցությունները գրավոր հաստատել էին, որ պաշտպանում են Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:
Ընդդիմությունը բոյկոտել է, ու չի մասնակցում ավագանու նիստերին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների