Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ
Սմարթֆոնի մարտկոցի լիցքի արագ սպառումը, խոսափողի կամ տեսախցիկի ինքնուրույն ակտիվացումը, ինչպես նաև առանց օգտատիրոջ իմացության սմարթֆոնի հետին պլանում հավելվածների գործարկումը կարող են վկայել այն մասին, որ տվյալ սարքի հավանաբար կոտրել են հետևում են դրա սեփականատիրոջը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը։
«Կան մի քանի նշաններ, որոնց միջոցով կարելի է հասկանալ, որ ձեզ հետևում են ձեր սարքի միջոցով: Օրինակ՝ դրա մասին կարող են վկայել մարտկոցի լիցքի արագ սպառումը, տարբեր գործառույթների՝ խոսափողի կամ տեսախցիկի ինքնուրույն ակտիվացումը, ինչպես նաև հետին պլանում ինքնագործարկվող ծրագրերը»,- ասել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ կասկածելի ակտիվություն հայտնաբերելու դեպքում անհապաղ պետք է դիմել հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող մասնագիտացված ծառայություններին՝ ստուգելու և հնարավոր սպառնալիքները վերացնելու համար։ Նեմկինը խորհուրդ է տալիս արագ ախտորոշման համար օգտագործել օպերատորների տրամադրած կարճ կոդերը և այս գործընթացն իրականացնել սպասարկման կենտրոնի որակավորված աշխատակիցների օգնությամբ:
Բացի դրանից՝ նա օգտատերերին խորհուրդ է տալիս անձնական տվյալները պահել արտաքին կրիչների վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահով կերպով սարքը բերվի գործարանային կարգավորումների վիճակի՝ նվազագույնի հասցնելով կարևոր տվյալները կորցնելու ռիսկը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը