Մանկապարտեզի երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզի Ախթալա համայնքի կազմի մեջ մտնող Ճոճկան բնակավայրի մանկապարտեզի երեխաներին աղիքային սուր ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց: 5 երեխա ջերմության, սրտխառնոցի, լուծի ախտանշաններով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Սուրեն Խուդինյանը հայտնեց, որ երեխաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Երեք փոքրիկ դեռ շարունակում է բուժում ստանալ:
Թե ինչից է փոքրիկների առողջությունը վատացել, դեռ պարզ չէ: Անալիզները ուղարկել են լաբորատորիա, պատասխանի են սպասում:
Այս պահին նմուշառում է կատարվում սննդից և խմելու ջրից:
Խուդինյանը վստահեցրեց, որ սնունդը տրվում է Առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին համապատասխան:
Տնօրենի խոսքով՝ այս պահի դրությամբ սանիտարական միջոցառումներ են կազմակերպվում: Մանկապարտեզն այս օրերին գործում է, սակայն, գրանցված դեպքից զգուշանալով, ոչ բոլոր ծնողներն են երեխաներին մանկապարտեզ ուղարկում:
Ճոճկանում կասկածում են, որ թունավորումը կարող է ջրի պատճառով լինել: Մանկապարտեզի ջուրը Ճոճկանի նոր շահագործված ջրագծից է միացված:
Սննդի և ջրի նմուշառման պատասխանները մի քանի օրից հայտնի կլինեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է
PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ