Տարոն Մարգարյանի խոստովանությունը. ինչի՞ վրա է հույսը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է Երեւանի՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի քիչ եկամուտներ եւ ծախսեր կունենա: Այլ կերպ ասած՝ Երեւանի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, խոստովանում են, որ գալիք տարին մայրաքաղաքի համար հետընթացի տարի է լինելու:
Մյուս կողմից՝ Երեւանի քաղաքապետարանն ինչպես ընթացիկ տարվա բյուջեի դեպքում, եկող տարի եւս եկամուտների մի մասը պատրաստվում է հավաքագրել երեւանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երեւանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի եւս Երեւանի բյուջեի համապատասխան տողով գրեթե նույն գումարն է նախատեսված: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը նախորդ՝ 2016 թվականի համեմատ 60 մլն դրամով ավելի է, ապա ստացվում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ երեւանցիները գնալով դառնում են ավելի իրավախախտ:
Ու հիմա ստացվում է, որ երեւանցիների օրինապահ լինելն ուղղակի հակասում է քաղաքային իշխանության շահերին, քանի որ այդ դեպքում քիչ մարդ կտուգանվի, մայրաքաղաքի բյուջեն էլ կթերակատարվի: Պետք է շատ խախտումներ գրանցվեն, որ Երեւանը բյուջե ունենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է
PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ