ՀՀԿ-ում մտմտում են. ով է լինելու ՀՀ ապագա նախագահը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից, երբ ռուսալեզու mignews.com (ասում են` իսրայելական) կայքը «սխալմամբ» գրել էր, որ Բենիամին Նաթանյահուն հանդիպել է Հայաստանի «պրեմիեր մինիստր» Էդուարդ Նալբանդյանի հետ, իշխանական կուլիսներում մտախոհ էին՝ «պրեմիեր մինիստրը» գիտենք ով է լինելու, դուք գրեք, թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը:
Երեք հավանական թեկնածուներից Գագիկ Հարությունյանը դեմ չէ, որ դառնա նախագահ, քանզի 98-ին հրաժարվեց դառնալ ՀՀ նախագահ, տեղը զիջեց Քոչարյանին, նաեւ` Սերժ Սարգսյանի «հորդորով», նրան նախագահի աթոռ են «պարտք»:
Հաջորդ թեկածուն` Արկադի Ղուկասյանը, նույնպես երկար է սպասել «այդ օրվան»: Եվ եթե ՀՀԿ-ում մինչ այդ համոզված պնդում էին, որ նախագահը լինելու է Արկադի Ղուկասյանը, երեկվանից մտմտում են, որ «հրեաները դժվար սխալվեին նման հարցում՝ Նալբանդյանը մենակ խաղացող չէ. նա լուրջ իգրոկ է նաեւ էն պատճառով, որ աներն ու աներձագը ԳՌՈՒ-ի գեներալներ են, իսկ էդ հանաք բան չէ։ Կինն էլ, ասում են, հրեական արմատներ ունի»,- արձանագրում էին ՀՀԿ-ում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների