Արարատում 36 տարեկան տղամարդը փորձել է բռնաբարել աշակերտուհուն
Երեկ արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Հասուն տղամարդը փողոցում՝ երեկոյան 19-ի մոտակայքում, բռնություն է գործադրել դպրոցական աղջկա նկամամբ, քաշքշել ու փորձել նրան բռնաբարել։
Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել եւ սկսվել է հետաքննություն։ Աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մեզ հաջողվեց պարզել, որ տուժած աղջիկն սովորում է 6-րդ դասարանում։
Դեպքը տեղի է ունեցել գյուղերից մեկում։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015-2016 թվականների ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Այսինքն՝ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:
Ուսումնասիրությունները փաստել են, որ 2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, էապես ավելացել է երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը (ՀՀ քր. օր. 141-րդ և 142-րդ հոդվածներով)։ Սեռական ոտնձգության զոհ են դառնում հիմնականում 14-16 տարեկան երեխաները։
Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների