Օրական քանի՞ քայլ պետք է կատարեն ճարպակալմամբ տառապող մարդիկ
ԱՄՆ 5 մեծահասակ բնակչից 2-ը տառապում է ճարպակալմամբ, եւ ժամանակի ընթացքում այդ հիվանդության հաճախակիությունն ավելանում է։ Սակայն հետազոտությունները քանիցս ցույց են տվել, որ ճարպակալումը բարդ հիվանդություն է, իսկ ոմանց մոտ այն ունի գենետիկ բաղադրիչ։
Այժմ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալման բարձր գենետի ռիսկ ունեցող մարդիկ, գուցե, պետք է ավելի շատ զբաղվեն ֆիզիկական վարժություններով, քան նրանք, որոնց մոտ այդ ռիսկն ավելի ցածր է, որպեսզի խուսափեն այդ հիվանդության առաջացումից։ Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում, ուսումնասիրվել են 3 124 մարդկանց ֆիզիկական ակտիվության, ինչպես նաեւ կլինիկական եւ գենետիկական տվյալները։ Գիտնականներն ուսումնասիրել են կապը ճարպակալման առաջացման ռիսկի եւ այն բանի միջեւ, թե որքան ֆիզիկական ակտիվություն է անհրաժեշտ մարդուն, որպեսզի իջեցնի այդ հիվանդության առաջացման հավանականությունը։
Հետազոտության մասնակիցները օրական մոտ 8 236 քայլ են կատարել 5,4 տարվա ընթացքում, արդյունքում՝ պարզվել է, որ ճարպակալման ցուցանիշներն ավելացել են՝ 13 տոկոսից հասնելով 43-ի ամենացածր եւ ամենաբարձր ռիսկի խմբերում։
Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ գենետիկ ռիսկ ունեցող մարդիկ պետք է ավելացնեն քայլերի քանակը, որպեսզի իջեցնեն այդ հիվանդության առաջացման վտանգը։
Քայլերի քանակը տատանվել է՝ կախված մարմնի զանգվածի ելակետային ինդեքսից՝ գործիք, որը գնահատում է, թե արդյոք համապատասխանում է մարդու քաշը նորմին՝ նկատի ունենալով նրա հասակը, եւ հաշվարկային ռիսկը։ Հետազոտողները պարզել են, որ մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը գտնվել է 75 պրոցենտիլի սահմաններում, պետք է օրական միջինը 2 280 քայլով ավելի կատարեն՝ ընդհանուր առմամբ 11 020 քայլ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել