Արտակարգ իրավիճակ Թաիրով գյուղում. սելավատարերի խցանման պատճառով անձրևաջրերը լցվում են մարդանց տները
shamshyan.com -ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Թաիրով գյուղի վարչական տարածքում՝ ճանապարհի դիտահորերի չգործելու պատճառով անջրևաջրերը «Վենետիկի են վերածել» գյուղի մի որոշ հատված։
1 կմ-անոց ճանապարհին կուտակված անձրևաջուրը լցվում է ինչպես բնակիչների տները, այնպես էլ հարակից օբյեկտներ։
Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, նույն վիճակն է։ Դիմել ենք է՛լ մարզպետարան, է՛լ գյուղապետարան, սակայն նրանք ավելի շատ զբաղված են իրենց թափանները լցնելով, քան ժողովրդի դարդին դարման լինելով։ Ո՞վ է պատասխան տալու սրա համար։ 21-րդ դարում դժվա՞ր է դիտահորերը բացել, թե՞ քարի դարում են Արմավիրի մարզպետն ու Թաիրովի գյուղապետը ապրում։ Ալարում են տեղներից ժաժ գան։ Հետո էլ ասում են՝ ընտրություններին մեզ ընտրեք։
Սա՛ է ձեր պատկերը, պատասխանատու չինովնիկնե՛ր»։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է
PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ