Ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ականն արդարացվեց. Նրա թիկունքում հայտնի Նովոն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին: Արմավիրի մարզի բնակիչ Կաղզվանցյանը, հիշեցնենք, 16/3 ընտրատեղամասում կրկնաքվեարկության փորձ էր արել ու բացահայտվել. մատնահետքը ստուգող սարքի ազդանշանից հետո հրավիրել էին ոստիկաններին, նրան նույնիսկ կալանավորել էին, իսկ ավելի ուշ ազատ արձակել:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել, բայց ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է այս դատավճիռն ու արդարացրել նրան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պատասխանատվությունից խուսափելու համար նա մշապես հայտարարել է, թե չի հիշել, որ 1 անգամից ավել է քվեարկել: Մինչդեռ նա միշտ է աչքի ընկել բոլոր ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու սովորությամբ: Բացի այդ՝ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների