Վայոց Ձորի «բդեշխ» Քլոսի որդին պետք է համայնքապետ դառնա
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի «բդեշխ», ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն համայնքապետ դարձնելու համար իշխանությունը հնարավոր է հրաժարվի իր որդեգրած ուղուց եւ հետողորմյա անի մեկ տարի առաջ խոշորացած Ջերմուկ համայնքի ընտրությունը, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն ստեղծվի։
Մտադիր են Գնդեվազ, Հերհեր, Կարմրաշեն համայնքներն առանձնացնել Ջերմուկի ձախ ափից ու Կեչուտից։ Իհարկե, գործընթացը կներկայացվի իբրեւ համայնքների բարեփոխման ծրագիր եւ կհիմնավորվի, որ խոշորացումը եղել է ոչ ճիշտ, եւ կա համայնքների ներքին կապի խզվածություն։
Մարզպետ Հարություն Սարգսյանը երեկ ըստ էության չբացառեց այս հեռանկարը․ «Ըստ էության, այո, մենք խնդիր ունենք Ջերմուկի խոշորացման հետ, ավելի ճիշտ՝ Հերհերի ու Կարմրաշենի։ Այս համայնքներն ավելի մոտ են Վայքին, քան Ջերմուկին, այնպես որ՝ ես այստեղ ոչինչ արտառոց չեմ տեսնում, այս օրենքը քարացած չէ»։
Մեր հարցին, թե խոշորացման գործընթացից առաջ նախապես հաշվարկներ չե՞ն արվել, Սարգսյանը պատասխանեց․ «Այո, արվել են, պետք է Կարմրաշենից ճանապարհ գնար դեպի Ջերմուկ, հետո տեսանք, որ հաշվարկների մեջ կոնկրետ որոշակի խնդիրներ կան»։ Ի դեպ, մարզում լուրեր կան, որ Արսենյանը ցանկանում է տրոհվելիք երկու համայնքներում էլ իր երկու որդիներին համայնքի ղեկավար դարձնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ