Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետ Հայտնի է Կառավարության նոր կազմը Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասին Ֆիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է Արձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունից Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի «Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել է Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետներիՇոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներինՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը«Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԴեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ ՀարությունյանՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՄերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԽոսրովի անտառի տեսաթակարդը ֆիքսել է գորշ արջի և քոթոթների զբոսանքը պետական արգելոցումԻսրայելը խաղաղություն չի ցանկանումԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը«Էվրիկա»-ում հայտնաբերվել են 32 վարչական իրավախախտման դեպքեր«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանըWildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաներըԻսրայելական ուժերին մեղադրում են Հարավային Լիբանանում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջԵրբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասինՆիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ ՄակունցինՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռԱռավել կառուցողական եմ լինելու․ Ռուբեն ՌուբինյանԱրսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին
Հայաստան

Գերմանիայում հայկական խորովածը «կաթվածահար էր արել» միջմշակութային փառատոնը (լուսանկարներ)

Գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում օրերս տեղի է ունեցել Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը: Հույների, ռուսների, ուկրաինացիների, հոլանդացիների, լեհերի, սերբերի, թուրքերի աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաեւ Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը:

Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը: Օտարերկրացիների դատին հանձնվեց Լաուներբուրգ-Էլբեի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով եւ սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաեւ Աննա Իշխանյանի պատրաստած ղափաման եւ հայկական տարազի նախշերով զարդարված տորթը:

Հայկական տաղավարում առկա էր անուշաբույր լավաշը, ավանդական գաթան, ավելուկը եւ հայկական այլ ուտեստներ: Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի պատրաստած հայկական, ավանդական խորովածը:

Գերմանական Լեեր քաղաքի կենտրոնական այգում հայկական պուրակ հիմնադրած Թովմասյանների ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը, ով փառատոնի պատվավոր հյուրն էր, հետաքրքիր մանրամասներ պատմեց NEWS.am-ին այդ միջոցառումից:

«Երբ հայտարարվեց, որ մասնակից թիմերը կարող են իրենց ավանդական ուտեստները հյուրասիրել ներկաներին, մենք սկսեցինք պատրաստել հայկական ավանդական խորոված: Խորովածի հոտն արագ տարածվեց, կարճ ժամանակ անց մեր տաղավարի մոտ արդեն հերթեր էին գոյացել: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ հայկական խորովածը կաթվածահար էր արել միջմշակութային այդ փառատոնը: Տեսնելով այդ ամենը՝ միջոցառման կազմակերպիչները խնդրել էին մեզ ժամանակավորապես կանգնեցնել խորովածի պատրաստումը: Պարզվում է՝ մյուս տաղավարներից դժգոհություն էին հայտնել, որ բոլոր հյուրերը կուտակվել են միայն հայկական տաղավարի շուրջ»,- պատմեց Թովմասյանը՝ հավելելով, որ անգամ այդ խնդրանքին ընդառաջ գնալուց հետո, կարճ ժամանակ անց խորովածի հոտը կրկին իրենց տաղավար էր բերել հյուրերին:

Թովմասյանը հպարտությամբ նշեց, որ հայկական տաղավարի ներկայացումը իրականացվել էր երեք հայ ընտանիքների կողմից: Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր են ամեն տարի մասնակցել եւ պատվով ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթն ու խոհանոցը՝ դառնալով Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ կապող օղակ:

Միջոցառման վերջում հայկական թիմի տարազ հագած փոքրիկները Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետարանին նվիրեցին Սերգեյ Եղիազարյանի ձեռքով պատրաստված ժամացույցը՝ զարդարված քաղաքի լոգոտիպով: Քաղաքի շախմատի տանը հայկական տաղավարի կողմից ընծայվեց նաեւ աշխարհահռչակ հայ շախմատիստ Լեւոն Ահարոնյանի ստորագրությամբ շախմատային տախտակ: Այդ անակնկալը հնարավոր եղավ իրականացնել հայր եւ որդի Ֆերդինանտ եւ Արմեն Հակոբյանների աջակցությամբ:

Փոքրիկներն այս բոլոր նվերների հետ միասին նվիրեցին նաեւ հայկական խորհրդանիշ համարվող նուռ, որը հատուկ այդ առիթով բերվել էր Հայաստանից: Հայկական տաղավարը ներկայացնող փոքրիկներից Վալերի Թովմասյանը «Շնորհակալություն, Գերմանիա» բանաստեղծությամբ ավարտեց հայկական տաղավարի ելույթը՝ կարեւորելով հայ-գերմանական բարեկամությունը:

news.am