Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետ Հայտնի է Կառավարության նոր կազմը Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասին Ֆիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է Արձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունից Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի «Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել է Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետներիՇոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներինՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը«Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԴեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ ՀարությունյանՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՄերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԽոսրովի անտառի տեսաթակարդը ֆիքսել է գորշ արջի և քոթոթների զբոսանքը պետական արգելոցումԻսրայելը խաղաղություն չի ցանկանումԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը«Էվրիկա»-ում հայտնաբերվել են 32 վարչական իրավախախտման դեպքեր«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանըWildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաներըԻսրայելական ուժերին մեղադրում են Հարավային Լիբանանում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջԵրբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասինՆիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ ՄակունցինՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռԱռավել կառուցողական եմ լինելու․ Ռուբեն ՌուբինյանԱրսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին
Հայաստան

Լեհաստանն ու Հայաստանը կզարգացնեն տնտեսական համագործակցությունը

Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ավանդաբար շատ լավ մակարդակի վրա են, այդ պատճառով երկրները ԵՄ–ի հետ նոր համաձայնագրի կարիք չունեն երկկողմ կապերի կլիմայի բարելավման համար։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին։

«Լեհ–հայկական հարաբերություններն ավանդաբար շատ լավ մակարդակի վրա են։ Մեր երկրների միջեւ համագործակցությունը երկար պատմություն ունի՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հայկական համայնքը Լեհաստանում դարեր շարունակ առկա է։ Այսպիսով՝ մենք Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերական համաձայնագրի կարիք չունենք երկկողմ հարաբերությունների կլիման բարեփոխելու համար։ Մենք, սակայն, այդ համաձայնագրի կարիքն ունենք տնտեսական համագործակցության առումով մեր հարաբերությունների զարգացման համար։ Քանի որ այդ համաձայնագիրը շատ acqui communataire (ԵՄ իրավական նորմերի իրավական հայեցակարգ, խմբ.) ունի, դրա իրականացումը կհանգեցնի բիզնեսի, ստանդարտների եւ ընթացակարգերի վարման կանոնների ներդաշնակեցմանը։ Դա կթեթեւացնի մեր տնտեսական փոխանակումը, եւ մենք հույս ունենք, որ նշանակալիորեն կմեծացնի դրա ծավալը։ Վերջին հաշվով դա նաեւ կարող է նպաստել ավելի սերտ քաղաքական համագործակցության»,– ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵՄ–ի հետ նոր գործարքը ազդելու Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման վրա։

Լեհաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ իր երկիրը սպասում է, որ «Արեւելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովը կցուցաբերի միասնություն եւ կներկայացնի «Արեւելյան գործընկերության» տեսլականը, որը կիսում են ԵՄ անդամ ու գործընկեր երկրները։

«Հրավիրված վարչապետների եւ պետության ղեկավարների մասնակցությունը դրա ապացույցն է։ Մենք ուզում ենք պահպանել Արեւելյան գործընկերության երկրների «եվրոպական ձգտումների եւ եվրոպական ընտրության» լեզուն։ Մենք գիտենք, որ ԵՄ–ում չկա ընդլայնման քաղաքականության հարցում միասնական դիրքորոշում, այդ պատճառով մենք պրագմատիկորեն չենք զբաղվում այդ հարցով եւ կենտրոնանում ենք ավելի շատ կոնկրետ արդյունքների վրա, որոնք զգալի օգուտ կբերեն մեր համաքաղաքացիների համար։ Սակայն մենք հավատարիմ ենք այն գաղափարին, որ ԵՄ համաձայնագրերին համաձայն՝ եվրոպական ամեն երկիր կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։ Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրի լեզուն շատ կարեւոր է, բայց մենք պետք է առաջին հերթին կենտրոնանանք մեր արեւելյան հարեւանների համար երկարաժամկետ հեռանկարի վրա»,– ասել է Չիխոցկին։

Դիվանագետը համաձայն է, որ մենք ապրում ենք անհանգիստ ժամանակաշրջանում, եւ ԵՄ–ն իրոք իր խնդիրներն ունի։ Միաժամանակ նա հավելել է, որ ԵՄ–ն միշտ զարգացել է ճգնաժամերի շնորհիվ եւ հաղթահարել է դրանք, եւ նույնն էլ վերաբերում է «Արեւելյան գործընկերությանը»։

«2009 թվականին իր ստեղծման պահից սկսած՝ «Արեւելյան գործընկերությունը» մշտապես բախվել է կառավարման մեջ ճգնաժամերի՝ Վրաստանում ու Ուկրաինայում զինված հակամարտությունը, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» բոլոր անդամ երկրների, Բելառուսից բացի, տարածքային ամբողջականությունը։ Այդուհանդերձ մենք կարողացել ենք ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ եւ ազատականացնել վիզային ռեժիմը նրանց համար։ Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր կնքել, մենք արդեն բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի հետ համանման համաձայնագրի շուրջ։ Բելառուսը նույնպես ազդանշում է համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին»,– ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ԵՄ–ն նաեւ պատրաստ է Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունների, եւ դա մեծ քայլ է՝ հատկապես հաշվի առնելով անսպասելի խոչընդոտները։

Սակայն լեհ պաշտոնյան նշում է, որ իրենց չեն գոհացնում ձեռքբերումները, եւ իրենք ուզում են առաջ շարժվել, քանի որ «Արեւելյան գործընկերության» ապագան հիմնականում վերաբերելու է համապատասխան սեկտորներում ստանձնած պարտականությունների կատարմանը։

«Ահա թե ինչու մենք պետք է սեկտորային համագործակցության ոլորտներ գտնենք, որոնք հատկապես արժեքավոր կլինեն եւ որոնք ընդունելի կլինի բոլորի համար՝ անկախ ԵՄ–ի հետ համագործակցության ամբիցիաներից»,– ասել է փոխարտգործնախարարը։

Չիխոցկու կարծիքով կողմերը պետք է կենտրոնանան փոխադարձ կապերի բոլոր տեսակների ընդլայնման վրա, այդ թվում՝ տրանսպորտը, էներգիան, մարդկանց միջեւ կապերը։ Թվային կապի, օնլայն լրատվամիջոցների մշակումը վ–ռորոշ նշանակություն է ունենալու հատկապես երիտասարդների համար, որոնց համար գաջեթները այլընտրանքային տեղեկության միակ աղբյուրն են։

«Մենք հույս ունենք, որ տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը (TEN-T) հաջողությամբ կտարածվի «Արեւելյան Եվրոպայի» երկրների վրա։ Ներքին ներդրումների եվրոպական պլանը (EIP) արդեն գործարկվել է։ Դա թույլ կտա մեծացնել ներդրումները այդ ծրագրի անդամ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ։ Այդ կապակցությամբ մենք պետք է հեռուն նայենք՝ Ասիայի ուղղությամբ, օրինակ, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության համատեքստում։ «Արեւելյան գործընկերության» երկրները կարեւոր տրանզիտային նշանակություն ունեն ԵՄ–ի եւ Ասիայի միջեւ ցամաքային ճանապարհների համար։ Մենք ընդհանուր շահերից է բխում չունենալ որեւէ խոչընդոտ»,– ասել է նա։