Կուտակային համակարգի մասնակցի ստաժը եւս հաշվարկվում է. նա կենսաթոշակ կստանա միանգամից 2 բաղադրիչներից
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ապագա կենսաթոշակների չափը որոշվելու է ոչ թե նրանց ունեցած աշխատանքային ստաժի տարիների քանակով, այլ նրանց կուտակած գումարի չափով: Այնուամենայնիվ, նոր համակարգի մասնակիցների մի մասի աշխատանքային ստաժը ապագայում հաշվի կառնվի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից հայտնում են, որ եթե կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող` 1974 թվականին եւ դրանից հետո ծնված անձը կենսաթոշակի անցնելու պահին ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, ապա նա, բացի իր կուտակային կենսաթոշակից, կստանա նաեւ պետական աշխատանքային կենսաթոշակ` նախքան 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիների դիմաց:
Մինչդեռ եթե 1964-1974թթ. ծնված անձը կամավոր միանա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նա, բացի կուտակային կենսաթոշակից, կստանա նաեւ պետական աշխատանքային կենսաթոշակ, որը կհաշվարկվի իր աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց:
Կուտակային համակարգին կամավոր միանալը, այսպիսով, շահավետ է. մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը համակարգին միանալու դեպքում` Դուք ապագայում կենսաթոշակ կստանաք միանգամից երկու բաղադրիչներից: Ընդ որում` աշխատանքային կենսաթոշակը կհաշվարկվի աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն համակարգի պարտադիր մասնակիցների, որոնց աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչեւ 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների