Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով ՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասին Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել

Կալիֆոռնիայում ձերբակալել են սեփական մահը բեմականացրած թմրաբարոնինՄեսսին կարոտում է ԲարսելոնանԶելենսկու «պատասխան հարվածը»Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասինԼեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներինԲա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա ՀովսեփյանԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ ՂազարյանըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ ԼավրովՇոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումըԳեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ ԵվրոպայումԵրևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.comՈվքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակինՈ՞վ կդառնա պատգամավորՍարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանՍեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումովՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվելԽոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կանԻնչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքինՍա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասինԹուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերովՄիլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր ՊողոսյանըԳերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է ԱդրբեջանինԹերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. ՖիդանԲՏԱ նախարարը հայկական 1-ին արբանյակի արած լուսանկարներ է հրապարակելՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական բալիստիկ հրթիռի հարվածը. փաստորեն սա՞ էր ձեզ ուզածըԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. ՊուտինՔաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
Խմբագրի սյունակ

Համշենցին չի ուզում իր երեխային համշենցիների բարբառն ու բանահյուսությունը փոխանցել

«Մեդիալաբի» զրուցակիցն է ազգագրագետ, բանահավաք, «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:

- Պարո՛ն Վարդանյան, համշենցիների մասին կարդացի-լսեցի ու եկա այն եզրակացության, որ նրանք ինքնության հյուծվող թելից կախված մարդիկ են` մի մասը մուսուլման է դարձել, իսկ քրիստոնյա համշենցիները խոսում են անծանոթ ու մեռնող բարբառով:

- Քրիստոնյա համշենցիները, բնականաբար, իրենց հայ են համարում: Եթե նրանց հարցնես` որտեղացի՞ ես, կասեն` ջնիկցի եմ, օրդեցի եմ, տրապիզոնցի եմ: Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում ինձ երբեմն հարցնում էին, թե ինչո՞ւ են իրենց համշենցի ասում: Վերջին տասնամյակներում այդ մասին շատ գրվեց, հիմա բոլորը գիտեն, որ իրենց պապերը Ջնիկ, Օրդու, Տրապիզոն են եկել Համշենից: Օրինակ՝ սասունցիները Սասունից են եկել Թալին, եթե Թալինից էլ մի ուրիշ տեղ են գնում, հարցնում են՝ որտեղացի՞ եք, ասում են` Թալինից ենք: Իմացողը հասկանում է, որ նրանք նաև սասունցի են: Չիմացողն էլ երևի կմտածի, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից են: Իսկ իսլամ համշենահայերը, որ ապրում են Ստամբուլում կամ Արդվինի նահանգում, որպեսզի չասեն` թուրք ենք, ասում են` համշենցի ենք, քանի որ չեն կարող ասել` հայ ենք, որովհետև քրիստոնյա չեն: Սա ինքնությունը և՛ պահելու, և՛ թաքցնելու միջոց է:

- Մուսուլման դարձած համշենցիներն ինչպե՞ս են կարողանում պահել իրենց մշակույթը, ավանդույթները:

- Շատ կարևոր է իմանալ, թե որքան ժամանակ է անցել նրանց իսլամ ընդունելուց: Համշենցիները մասսայաբար իսլամ են ընդունել 1720-ական թվականներին: Պատկերացրեք` 300 տարի առաջ իսլամ ընդունած հայեր են, և որքան մեծ փոփոխություններ են եղել նրանց մշակույթում: Բայց երբ նրանց հարցնում են` որտեղացի՞ ես, ասում են` համշենցի եմ: Ինչպես ես Ձեր հարցին` որտեղացի եմ, պատասխանեցի` վանեցի եմ, թեպետ պապս ու տատս 1915-ին են այնտեղից գաղթել: Համշենում գյուղերը սարերում ու անտառներում ցրված են: Մինչև 1950-60-ական թվականները Ռիզեի նահանգի համշենցիները հայերեն էին խոսում: Երբ էլեկտրականություն քաշեցին, հեռուստացույց բերեցին, այդ ժամանակ ռիզեցիները թրքախոս դարձան: Նրանք պահպանել են բազմաթիվ հայերեն բառեր, որոնց մի մասը գրի եմ առել իրենց գյուղերում: Մինչև այդ մարդիկ, մանավանդ կանայք, թուրքերեն չէին խոսում: Սարի ծայրին էին ապրում, որտե՞ղ պիտի սովորեին: Նույն վիճակն էր նաև Արդվինի նահանգում, որտեղ մինչև 1970-80-ական թվականներին էլեկտրականություն անցկացնելը շատերը թուրքերեն չգիտեին: Հիմա երեխաները թուրքերեն մուլտ են նայում ու մանկուց թուրքերեն գիտեն: Հաճախ, երբ համշենցիների հետ նստած զրուցում ենք, նրանք թուրքերենի են անցնում: Ասում եմ` «Ինչի՞ համշեցնակ խաբրե չես» (ինչո՞ւ Համշենի բարբառով չես խոսում): Պատասխանը հայտնի է, մերօրյա շատ երևույթների մասին իրենց խոսվածքում համապատասխան բառեր չկան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` Համշենի բարբառը Թուրքիայի 18 վտանգված լեզուներից է:

- Համշենցիները հյուրասե՞ր մարդիկ են: Երբ համշենցիների մասին նյութեր էի ուսումնասիրում, հոդվածներից մեկում հեղինակը պատմում էր, թե ինչպես մի գյուղում համշենցիների գտավ, կինն ու աղջիկը սիրով զրուցում էին, բայց երբ եկավ ընտանիքի հայրը, խիստ տոնով վերջ տվեց զրույցին և տան դռնից ներս էլ չթողեց:

- Համշենցիներն ավելի ներամփոփ մարդիկ են: Համշենցիների մոտ անծանոթ մեկը գնա, կխուսափեն շատ թեմաներով խոսել, բակում թեյ կհյուրասիրեն, կճանապարհեն, ներս չեն հրավիրի: Այնտեղ ընդունված չէ անծանոթ մեկին, մասնավորապես, օտարերկրացուն տուն տանել: Նրանք, այո՛, զգուշավոր են, գուցե հանգամանքների բերումով: Հայաստանի գյուղերում անծանոթին, նաև օտարազգի մեկին ուտեցնել-խմեցնելը, երկրի ներսում ինչ կա-չկա անկեղծորեն պատմելն այնտեղ ընդունված չէ: Համշենցին այդպիսին չէ: Նրանք զուսպ են ընդունելության, հյուրասիրության հարցում: Ի դեպ, նրանց հարսանիքների սեղանն էլ շատ համեստ է: Պարում են, երգում են, ուրախանում են: Նրանց հյուրասիրության ընկալումն ուրիշ է:

- Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք սկսեցիք Համշենով, համշենցիներով հետաքրքրվել: Ինչպե՞ս առաջացավ այդ հետաքրքրությունը:

- 1969 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, մորս հետ գնացինք Ադլեր` ծովափ: Մայրս ասաց` «Շատ ես պարապել, հոգնել, գնանք մի քիչ հանգստացիր»: Ադլերի մոտ Մոլդովկա անունով գյուղ կա: Մոլդովկան հայկական գյուղ է, որտեղ համշենցիներից բացի ապրում են նաև էստոնացիներ, մոլդովացիներ: Ադլերում, ում տանը հանգրվանել էինք, Մոլդովկայից մտահոգ դեմքերով մարդիկ էին գնում-գալիս, ձեռքներին` թղթապանակներ: Նրանք մեզ պատմեցին, որ ցանկանում են Մոլդովկայում հայկական դպրոց բացել, բայց տեղական իշխանությունները դեմ են: Երբ նրանց հետ զրուցում էինք, որոշ բաներ չէինք հասկանում նրանց խոսքից: Հիշում եմ` տպավորվել էի, որ մարդուն «մաշտ» էին ասում և այլն, որ այդ մարդիկ պայքարում էին հայ մնալու համար: Երբ վերադարձանք Հայաստան, ում հարցնում էի Համշենի և համշենցիների մասին, կցկտուր բաներ էին ասում: Սկսեցի գրականություն որոնել, դա էլ չկար: Տարեկան հարյուր հազարավոր հայեր էին գնում այդ ծովափնյա քաղաքները, որտեղ համշենցիներ են ապրում, այնտեղ լողում էին, հանգստանում, բայց համշենցիների մասին համարյա ոչինչ չգիտեին: Հետո աշխատանքի ընդունվեցի «Պիոներ կանչ» թերթում ու սկսեցի Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի հայ երեխաների բանաստեղծությունները տպել: Այդպես կապ ստեղծվեց համշենցիների հետ: Մի օր էլ Ադլերից եկավ Անդրանիկ Զեյթունյան անունով մի համշենցի մանկավարժ, որը Հայաստանից գրքեր էր տանում, դպրոցներում բաժանում, ազգային ինքնապահպանման հարցերով էր զբաղվում: Նրա միջոցով գտա ինձ հուզող շատ հարցերի պատասխանները և ամրապնդեցի կապերս համշենցիների հետ:

- Որքանո՞վ են ամուր այդ կապերը: Որքան գիտեմ` Հայաստանում կա մեկ «Համշեն» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպություն, որի փոխնախագահն եք, մեկ ռադիոհաղորդում` «Համշենական զրուցարան», որի հեղինակն եք, և մեկ ամսաթերթ` «Ձայն համշենական», որի խմբագիրն եք, Ձեր տանն եք այն պատրաստում:

- Դե, եթե այդքանը գիտեք, ուրեմն այդքանն է: Տարիներ շարունակ նյութեր էի հավաքում, որ Երևանում Համշենին ու համշենահայությանը նվիրված թանգարան հիմնեմ, բայց հիմա հասկացել եմ, որ այդ երազանքը չի իրականանա: Մենք փոխվել ենք, ազգային գիտակցության սրընթաց անկում ենք ապրում: Կրասնոդարի երկրամասի ու Աբխազիայի համշենցիներին էլ նախկինի պես հետաքրքիր չէ Հայաստանի հետ կապերի պահպանումը: Երևան եկած համշենցուն խնդրում եմ թերթ, գիրք տանել իր հետ, անվճար բաժանել, չի տանում: Համշենցի ուսուցչին խնդրում եմ իր, դպրոցի աշակերտների նկարներն ուղարկի թերթում տպելու համար, չի ուղարկում: Խորհրդային արգելքների տարիներին համշենցիները մարդ էին փնտրում պատմելու Ցեղասպանության իրենց պատմությունը, խոսելու իրենց մշակույթից ու բանահյուսությունից: Այսօր դա չկա: Հիմա խնդրում եմ, որ նյութեր ուղարկեն, տպագրեմ, շատերն անտարբեր են մնում:

- Ասացիք, որ իսլամ համշենցիների բանահյուսությունը մեռնում է, և որ մենք բաց ենք թողել այդ բանահյուսությունն ունենալու պատմական պահը: Ե՞րբ էր այդ հնարավորությունը, ինչպե՞ս առաջացավ բանահյուսության փոխանցման խզումը:

- 1984-1987 թթ., երբ իմ նախաձեռնությամբ Կենտրոնական Ասիայի` Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի մահմեդական համշենցիների շրջանում բանահավաքություն էի անում, դեռ ողջ էին այն մարդիկ, որ իրենց աչքերով Եղեռն էին տեսել, նրանք նաև կարող էին ժամերով հեքիաթ պատմել, առակ, ասացվածք, հանելուկ ասել, երգեր ու խաղիկներ երգել: Այն ժամանակ հավաքեցի որոշ բաներ, բայց դժվարություններ ունեի, քանի որ բարբառը նոր էի սովորում: Իրենք էլ էին զարմանում, երբ լսում էին, որ հայ եմ, համշենցիների եմ փնտրում: Եղեռնի ականատես մի պառավ զարմացած ասաց. «Իսեր որդա՞ղ աբրի գուն, փախա՞ձ ին թա» (Սրանք որտե՞ղ են ապրում, մի՞թե փախել են): Հիմա, երբ գնում եմ Թուրքիա, եթե մի քանի խաղիկ ու հանելուկ եմ գրառում, գոհ վերադառնում եմ:

- Բանահյուսությունը գրավոր ժառանգություն չէ, այլ` բանավոր: Մի՞թե դժվար է սերունդներին բանավոր փոխանցել, պատմել հեքիաթները, խաղիկները, երգերը, առակները, հանելուկները:

- Համշենցին չի ուզում իր երեխային համշենցիների բարբառն ու բանահյուսությունը փոխանցել:

- Ինչո՞ւ:

- Ինչո՞ւ էին Հայաստանում հայերն իրենց երեխաներին ռուսական դպրոց ուղարկում, տանը ռուսերեն խոսում, ռուսական մշակույթ քարոզում: Հայերենը ապագայում պաշտոններ ստանալու, այսպես ասած, հեռանկարային լեզու չէին համարում: Համշենցիներն էլ մտածում են` երեխան Համշենի բարբառով խոսի, այդ հեքիաթներն ու երգերը սովորի, որ վերջում ի՞նչ դառնա, համեստ թեյագործ կամ հովի՞վ: Նա ուզում է երեխան թուրքերեն սովորի, որ Ստամբուլում բարձրագույն կրթություն ստանա: Թուրքերն էլ համշենցիների գյուղերի դպրոցներում քարոզում են, որ համշենցիների լեզուն ու մշակույթը անարժեք են, ոչ ոքի պետք չեն: Հայաստանում, ուր պետական լեզուն հայերենն է, հայերեն գրքեր ու թերթեր են հրատարակվում, հայկական հեռուստաալիքներ կան, իրական հայրենասերներ շա՞տ կգտնես: Իսկ համշենցիներն այդպիսի պայմաններում ինչպե՞ս պահպանեն իրենց ինքնությունը: Մի իսլամ համշենցի ինձ ասաց. «Ես ինչպե՞ս ինձ հայ համարեմ, եթե չգիտեմ մեր ու մյուս հայերի ընդհանրությունների մասին, եթե չգիտեմ ձեր պատմությունը և ոչ էլ իմ պատմությունը գիտեմ»: Ու ես փորձում եմ նրանց վերադարձնել իրենց պատմությունը:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

medialab.am