Google-ը միլիարդներ է ծախսել աշխատակիցների զանգվածային կրճատումների համար
2023-ին Google-ը 2,1 միլիարդ դոլար է ծախսել ավելի քան 12,000 աշխատակցի աշխատանքից ազատելու համար: Ընկերությունը դեռ շարունակում է ստանալ աշխատանքից ազատելու հետ կապված հաշիվները. 2024-ի ընդամենը մեկ ամսում ընկերությունը ծախսել է 700 միլիոն դոլար՝ կապված հետագա կրճատումների վրա, որոնք 1000-ից ավելի աշխատակցի կանդրադառնան։ Այս թվերը հայտնել է Google-ին պատկանող Alphabet հոլդինգը չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների վերաբերյալ իր հաշվետվության ժամանակ։
Չնայած կրճատումներին՝ Google-ը 2023-ն ավարտել է՝ իր հիմնական բիզնեսների մեծ մասում գրանցելով աճ․ ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով ավելացել է 13%-ով՝ հասնելով 86 միլիարդ դոլարի: Թվային գովազդը և ամպային տեխնոլոգիաները գրանցել են տվել ուժեղ աճ, ինչը գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը վերագրել է գեներատիվ արհեստական բանականության ոլորտում արված ներդրումներին:
Google-ի հիմնական որոնողական բիզնեսը բերել է 48 մլրդ դոլար, ինչը գրեթե 13%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Բաժանորդային ծառայությունների և սարքերի հատվածը ընկերությանը բերել է 10,7 միլիարդ դոլար հիմնականում YouTube Premium-ի և Music-ի, YouTube TV-ի և Google One-ի շնորհիվ։ YouTube-ի գովազդից եկամուտն աճել է 15%-ով՝ հասնելով 9,2 մլրդ դոլարի։
Սունդար Պիչայը 2024-ն անվանել է «Gemini դարաշրջան» Alphabet համար՝ նկատի ունենալով ավելի մեծ Gemini լեզվական մոդելը, որն ինտեգրվելու է Google-ի բոլոր հիմնական արտադրանքներին: Google-ը նաև աշխարհի երրորդ խոշորագույն ամպային ծառայություններ մատուցողն է AWS-ից և Microsoft Azure-ից հետո. Google Cloud-ի եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 25,6%-ով՝ հասնելով 9,19 միլիարդ դոլարի:
Զանգվածային կրճատումները Google-ին մեծ գումարներ են արժեցել, սակայն ծախսերը չեն սահմանափակվել միայն դրանով. 2023-ին ընկերությունը 1,8 միլիարդ դոլար է ծախսել գրասենյակային տարածքների վարձակալության համար: Իսկ Gemini-ի համատարած ներդրումը կպահանջի աշխատակիցների կրճատման ծրագրի շարունակություն, ինչը կհանգեցնի հետագա ծախսերի։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...