Ես բիզնեսից կիլոմետրերով հեռու եմ. Խաչատուր Սուքիասյան
Ես բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետական կազմակերպություններն իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից են ծառայություններ ստանում։
«Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, կարող եք տնօրենի հետ խոսել»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով.
««Սիլ» ջուրը պետական մարմիններում 200 անգամ քիչ կլինի, քան մնացած ջրերը։ Խայտառակություն է, էս նշանակում ա՝ ընդհանրապես էդ ընտանիքը թողնի Հայաստանից գնա։ «Սիլ» ջուրն իր ծավալներով հազար անգամ զիջում է մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ այլ կազմակերպություններում վաճառքի առումով։ Խնդրում եմ, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, ով ուզում է լինի։ Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ, այլ մարդիկ են կառավարում»։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը